Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more

Հրապարակվել է զորակոչի ընթացքում անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ուղեցույց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակվել է «Զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության ընթացակարգերի, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, զինծառայության վայրերի վիճակահանության, վարժական հավաքներին ներգրավելու, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ընդունված որոշումների բողոքարկման կարգի վերաբերյալ» ուղեցույցի թարմացված տարբերակը՝ իրավական ակտերում կատարված փոփոխություններով պայմանավորված։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ուսումնասիրելով … Read more

ՄԻԵԴ դիմումների արդյունքում ՀՀ-ի դեմ ռազմավարական երկու գործ ավարտվել է բարեկամական կարգավորմամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների արդյունքում Հայաստանի Հանրապետության դեմ ռազմավարական երկու գործեր ավարտվել են բարեկամական կարգավորմամբ։ Դիմումատուներին վճարվել է համապատասխանաբար 15.000 և 20.000 եվրո վնասի փոխհատուցում։ Գործերը վերաբերում են Շ․ Վ․-ն ընդդեմ Հայաստանի և Վ․ Պ․-ն ընդդեմ Հայաստանի գործերին։ Դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտման … Read more

Չեչնիայից ՀՀ տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության գործով հայտարարվել է հետախուզում՝ հայտնել է ՆԳՆ-ն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 28.11.2025թ. ներկայացրած հարցմանն ի պատասխան ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով … Read more