ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ

Ներքին գործերի նախարարությունը ապահովագրական ծառայությունների 3 պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ: Այս մասին «News.5tv.am»-ը տեղեկանում է ՆԳՆ գնումների պայմանագրերից: Պայմանագրերի արժեքներն են՝ 14 մլն դրամ, 81.5 մլն դրամ և 7 մլն դրամ: Այդ գումարով կատարվել է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն:

Հունվարի 1-ից սկսած աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, որի համաձայն  աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումը գործատուների և աշխատողներին հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես կլինի պայմանագրի օրինակելի ձև՝ բացառելով օրենսդրությանը չհամապատասխանող … Read more