Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more

ՄԻԵԴ դիմումների արդյունքում ՀՀ-ի դեմ ռազմավարական երկու գործ ավարտվել է բարեկամական կարգավորմամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների արդյունքում Հայաստանի Հանրապետության դեմ ռազմավարական երկու գործեր ավարտվել են բարեկամական կարգավորմամբ։ Դիմումատուներին վճարվել է համապատասխանաբար 15.000 և 20.000 եվրո վնասի փոխհատուցում։ Գործերը վերաբերում են Շ․ Վ․-ն ընդդեմ Հայաստանի և Վ․ Պ․-ն ընդդեմ Հայաստանի գործերին։ Դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտման … Read more

Նոր ռազմավարությունը պետք է դառնա երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության առանցքային հենարանը. ՀՔԱՎ

ՔԱՂԱՔԱՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Հայաստանի Հանրապետությունում 2021թ-ից ի վեր բացակայում է երեխայի իրավունքների պաշտպանության գործող ռազմավարական փաստաթուղթը։ 2024թ․ հունիսին հրապարակված Երեխայի իրավունքների պաշտպանության 2024–2029թթ. համալիր ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Համալիր ծրագրի նախագիծ) դեռևս գտնվում է լրամշակման փուլում։ Սույն քաղաքականության փաստաթուղթը նպատակ ունի. վերահաստատել երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ընդունման հրատապությունը, մատնանշել նոր ռազմավարության առաջնահերթությունները հոգեկան առողջության, ապաինստիտուցիոնալացման և … Read more

Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ը մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, 2023-2024թթ.-ին Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց տրամադրել է շուրջ 2000 իրավական խորհրդատվություն։ Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ի կողմից մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավունքների պաշտպանության և պետական աջակցության ծրագրերի հասանելիություն ապահովելու համար շուրջ 500 գրություն ուղարկվել է Հայաստանի պետական մարմիններին։ … Read more

Չեչնիայից ՀՀ տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության գործով հայտարարվել է հետախուզում՝ հայտնել է ՆԳՆ-ն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 28.11.2025թ. ներկայացրած հարցմանն ի պատասխան ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով … Read more