Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվածների համար թիրախների վերաբերյալ, հաղորդում է Washington Post-ը՝  հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Երկու եվրոպացի պաշտոնյա ասել են, որ Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը խնդրել է իրենց երկրներին փոխանակվել հետախուզական տվյալներով Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ», – հաղորդել է թերթը։ Այս պաշտոնյաներից մեկն ասել է, որ ինքը որևէ նշան չի … Read more

Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. դեսպանի կոշտ հայտարարությունը

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես … Read more

Իրավիճակն Իրանում վերահսկողության տակ է և հանգիստ. Խալիլ Շիրղոլամի

14 Հունվարի, 2026 Իրավիճակն Իրանում վերահսկողության տակ է և հանգիստ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նրա խոսքով՝ այն հանցագործը, որի ձեռքերին է Գազայում սպանված 75 հազար մարդու արյունը, ինչպես նաև հուլիսին Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով զոհված 1100 մարդու, այդ թվում՝ կանանց, ծերերի և երեխաների արյունը, այսօր հայտարարություններ է … Read more

Իրանի դեսպանն ահազանգում է՝ Հայաստանը կարող է հայտնվել Իրանի դեմ գործողությունների կենտրոնում

Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու, ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին։ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»,- ավելացրել է դեսպանը:

Հրատապ. Ով կդառնա Իրան ներխուժման Թրամփի առանցքային գործիքը. Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի. Իրանի նախագահ

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի․ Էկոնոմիկայի նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է լուծեն առևտրականների, շուկայի աշխատողների և հասարակության այլ շերտերի խնդիրները՝ նախքան ծայրահեղ միջոցների դիմելը։ Փեզեշքիանը ռազմավարական նպատակներից մեկն անվանել է տնտեսական զարգացման ուշադրության կենտրոնացումը Թեհրանից շրջաններ, մասնավորապես՝ … Read more

Մենք պատերազմ չենք ուզում, բայց Իրանի դեմ ագրեսիայի դեպքում պատասխան կտանք. Հայաստանում Իրանի դեսպան

«Մարդիկ բողոքում էին տնտեսական հարցերից, սակայն տեսան, որ իրենց կյանքի հիմքերը խարխլվում են ՝ հատուկ մարզված եւ պատրաստված ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Վերջին 4 օրերին ցույցեր տեղի չեն ունեցել, բացառությամբ այն հավաքների, որ տեղի ունեցան ի համերաշխություն Իրանի ժողովրդի եւ այն նպատակով, որ պետք չէ միջամտել Իրանի ներքին գործերին »,- ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր … Read more

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ գործընթացները որեւէ կերպ չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։ Մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է,  որ Իրանի հետ առեւտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների … Read more

Իրանում ցանկանում էին կրկնել Սիրիայի սցենարը․ ՀՀ-ում Իրանի դեսպան – Live News

Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից ազգային արժույթի վերաբերյալ որոշման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով։ Այս մասին հունվարի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բնակչությունը բողոքի ակցիաների և իր դժգոհությունն արտահայտելու իրավունք ունի, ինչն … Read more

Իսրայելցի և արաբ պաշտոնյաները մասնավոր զրույցներում առաջարկել են ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածելը․ NBC

Իսրայելի և մի քանի արաբական երկրների պաշտոնյաները խնդրում են Միացյալ Նահանգներին առայժմ հետաձգել Իրանի դեմ հարվածները․ հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Իրանը ներկայում բավականաչափ թուլացած չէ, հետևաբար ԱՄՆ հարվածները կարող են չհանգեցնել Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության։ Նրանք նաև առաջարկել են Թրամփի վարչակազմին հետաձգել լայնածավալ հարվածները, մինչև … Read more