Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի. Իրանի նախագահ

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի․ Էկոնոմիկայի նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է լուծեն առևտրականների, շուկայի աշխատողների և հասարակության այլ շերտերի խնդիրները՝ նախքան ծայրահեղ միջոցների դիմելը։

Փեզեշքիանը ռազմավարական նպատակներից մեկն անվանել է տնտեսական զարգացման ուշադրության կենտրոնացումը Թեհրանից շրջաններ, մասնավորապես՝ հարավային նավահանգստային քաղաքներ տեղափոխելը։

Leave a Comment