ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա. իրանագետ

15 Հունվարի, 2026 «Սպառնալիքների և հռետորաբանական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա, որի մանրամասները ավելի ուշ պարզ կդառնան»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մանրամասնում է. «Նախագահ Թրամփը ժամեր առաջ նոր ենթադրությունների տեղիք տվեց՛ նշելով, որ Իրանում դադարել են սպանությունները և մահապատիժներ չեն իրականացվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույց … Read more

Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

14 Հունվարի, 2026 Լեհաստանի և Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։

Թրամփը ողջ պատմության ընթացքում երկրորդ Հիտլերն է, նրա օրոք Երրորդ համաշխարհայինի ռիսկն ավելի բարձր է, քան նույնիսկ Բայդենի ժամանակ

Գնալով տագնապալի լուրեր են ստացվում մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարձակման մասին, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝ Իրանի համար աղետալի, Հայաստանի և մնացյալ աշխարհի համար ծանր հետևանքներով: Թրամփը մարդկության ողջ պատմության ընթացքում երկրորդ Հիտլերն է, նրա օրոք Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային … Read more

Թբիլիսիում հանրահավաք կանցկացվի՝ ի աջակցություն Իրանի – Live News

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 18:00-ին, Թբիլիսիում Իրանի դեսպանատան առջև հայտարարվել է Իրանի ժողովրդին աջակցության հանրահավաք։ Իրանում հակակառավարական բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ տնտեսական վատթարացման պատճառով և աստիճանաբար վերածվել են լայնածավալ բողոքի ցույցերի։ Ցուցարարները պահանջում են քաղաքական փոփոխություններ։ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերին պատասխանել են ուժային մեթոդներով։ Երեկ՝ հունվարի 13-ին, REUTERS գործակալությունը, հղում անելով իրանցի պաշտոնյայի, … Read more

SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg – Live News

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX-ը իր Starlink արբանյակային կապի ծառայությունն անվճար է դարձրել Իրանում՝ մի քանի օր տևած համացանցի խափանման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրանի արտգործնախարարի խոսքով՝ անցած շաբաթվանից Իրանի իշխանությունները սահմանափակել են համացանցի հասանելիությունը անվտանգության նկատառումներով: Թրամփը հայտարարել էր, որ կխոսի Մասկի հետ Starlink-ը գործարկելու համար:

Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի. Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը

«Ազատություն».Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները՝ զգուշացնելով, որ այն դեռ կարող է աճել: Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18,434 մարդ: Պաշտոնական Թեհրանը շարունակում է չհրապարակել զոհերի ու ձերբակալվածների թիվը: ԱՄՆ նախագահը իրանցի ընդդիմադիրներին կոչ է … Read more

Իրանում ցույցերը շարունակվում են

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Բողոքի ալիքն Իրանում շարունակվում է: Իրանում մինչև այս պահի իրավիճակն ամփոփել եմ հոդվածի տեսքով: «Իրանում վերջին տարիներին ձևավորվել է հստակ օրինաչափություն․ յուրաքանչյուր բողոքի ալիք ճնշվում է առանց դրա խորքային պատճառների վերացման, ինչի հետևանքով հաջորդ ալիքը դառնում է ավելի ուժգին, մասշտաբային և ավելի ծայրահեղական։ Արդյունքում գործող համակարգը … Read more

Իրանը զգուշացնում է հարևաններին՝ ԱՄՆ-ի հարվածի դեպքում կհարվածի ամերիկյան բազաներին

Թեհրանը զգուշացրել է ամերիկյան ռազմաբազաներ ունեցող իր հարևաններին, որ ԱՄՆ հարվածի դեպքում կհարվածի այդ երկրներում տեղակայված բազաներին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ ԱՄՆ որոշ զինծառայողների խորհուրդ է տրվել մինչև չորեքշաբթի երեկոյան լքել Կատարում գտնվող Al Udeid ավիաբազան, որը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր ավիաբազաներից մեկը․ Reuters-ին հայտնել է 3 դիվանագետ։ Նրանց … Read more

Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը. Վահե Դավթյան

14 Հունվարի, 2026 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։ TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։ Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում … Read more

Թուրք պատգամավորը և Իրանի դեսպանը քննարկել են Իրանում տիրող վիճակը

Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության» պատգամավոր Քահյան Թուրքմենօղլուն հանդիպել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեի ու նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը։ Թուրքմենօղլուն նշել է, որ Թուրքիան և Իրանը երկու վաղեմի հարևաններ են, որոնք ունեն ընդհանուր սահման և այդ սահմանագիծը խորհրդանշում է … Read more