
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների շուրջ և այդ մասին տեղեկատվությունը փոխանցելու են միջազգային մարմնին։ Այս մասին հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։
«Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների և համապատասխան միջազգային մարմնին դրանք փոխանցելու եղանակի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։