Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական … Read more

Կենսաթոշակից ո՞ր մասը կարող են պահել պարտքի դիմաց

Կենսաթոշակը շատերի համար միակ եկամուտն է, ուստի պարտքի գործով բռնագանձման դեպքում ամենասուր հարցն այն է՝ որքա՞ն կարող են պահել և ի՞նչ գումար պետք է անպայման մնա։ Օրենքն այստեղ սահմանում է աշխատավարձից ցածր շեմ, առանձին կանոն կուտակային կենսաթոշակի համար և կենսաթոշակի մեկ տեսակ, որի վրա բռնագանձում ընդհանրապես չի կարող տարածվել։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները … Read more

Կադաստրի կոմիտեն թվայնացնում է հանրության գերակա շահով օտարվող գույքի գրանցման գործընթացը

 Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության նիստի  չզեկուցվող նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմինները, նոտարները, դատարանները և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կադաստրի կոմիտե կներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախագծի նպատակն … Read more

Գիշերային աշխատանք․ ո՞վ չի կարող աշխատել ժամը 22։00-ից հետո և ի՞նչ սահմանափակումներ են գործում

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է գիշերային աշխատանքի հստակ ժամանակահատվածը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց գիշերային աշխատանքում ներգրավելն արգելվում է կամ թույլատրվում է միայն հատուկ պայմաններով։ Iravaban.net-ը ստորև մանրամասն ներկայացնում է, թե ինչ է համարվում գիշերային աշխատանք, ովքեր չեն կարող ներգրավվել դրանում և ինչ երաշխիքներ են նախատեսված որոշակի աշխատողների համար։ Գիշերային ժամանակը՝ 22։00-ից մինչև 06։00 … Read more

Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը․ ո՞վ կարող է տնօրինել և ինչպե՞ս է բաժանվում

Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի օգտագործումը, տնօրինումը և բաժանումը կարգավորվում են օրենքով և սեփականության մասնակիցների միջև ձեռք բերված համաձայնությամբ։ Iravaban.net-ը ներկայացնում է, թե ինչ իրավունքներ ունեն համատեղ սեփականության մասնակիցները և ինչ կարգով կարող է բաժանվել ընդհանուր գույքը կամ առանձնացվել մասնակցի բաժինը։ Ինչպե՞ս է օգտագործվում համատեղ սեփականության գույքը Համատեղ սեփականության մասնակիցները, որպես ընդհանուր կանոն, միասին … Read more

Ե՞րբ է անձը դառնում գույքի սեփականատեր․ օրենքը սահմանում է 6 հիմնական հիմք

Սեփականության իրավունքը կարող է առաջանալ տարբեր եղանակներով։ Անձը կարող է գույք ստեղծել, գնել, ստանալ նվիրատվությամբ, ժառանգել կամ օրենքով նախատեսված այլ հիմքով ձեռք բերել դրա նկատմամբ սեփականության իրավունք։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմնական հիմքերը սահմանված են օրենսգրքի 172-րդ հոդվածով։ Iravaban.net-ը ստորև մանրամասն ներկայացնում է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմնական հիմքերը և նոր ստեղծված … Read more

Չօգտագործված արձակուրդի փոխարեն կարո՞ղ եք գումար ստանալ

Տարածված պատկերացումն այն է, որ չօգտագործված արձակուրդը կարելի է «փողի վերածել»։ Օրենսգիրքն այլ բան է սահմանում. արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ որպես կանոն արգելված է, և հատուցում վճարվում է միայն աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ որոշակի պայմաններում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ, 163-րդ, 167-րդ, 168-րդ, 169-րդ և 170-րդ հոդվածներով։ Ընդհանուր կանոնը՝ … Read more

Որ ապրանքներն ու դեղերը կազատվեն պարտադիր դրոշմավորումից․ կառավարության նոր նախագիծ

Iravaban.net–ը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել նույնականացման միջոցներով դրոշմավորումից ազատվող ապրանքների ցանկը։ Փոփոխությունների համաձայն՝ դրոշմավորում չի պահանջվի փոքր փաթեթավորմամբ որոշ ապրանքների, հատուկ պայմաններում պահվող պատվաստանյութերի և պետական ծրագրերով անվճար տրամադրվող մի շարք դեղերի համար։ ՀՀ կառավարության 06.02.2025թ. N125-Ն որոշմամբ հաստատված են Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք … Read more

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ով կարող է ստանալ

«Պետական նպաստների մասին» գործող օրենքը սահմանում է ֆինանսական աջակցության  տեսակները և տրամադրման հիմքերը։  Ինչպես հայտնում է Iravaban.net-ը, պետական նպաստ է սահմանվում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի  համար։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝ երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած … Read more

Որ դեպքում առաջին դասարանցիների ծնողները կարող են դրամական աջակցություն ստանալ

«Պետական նպաստների մասին» գործող օրենքը սահմանում է հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը։ Դրա համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։ Ինչպես հայտնում է Iravaban.net-ը, երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը 25․000 դրամ է, այն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ … Read more