Աշխատանքից ձեր նախաձեռնությամբ հեռանալիս քանի՞ օր առաջ պետք է ծանուցեք գործատուին և ի՞նչ կլինի, եթե չծանուցեք

Աշխատանքից հեռանալու որոշումը հաճախ ընդունվում է արագ, և աշխատողը ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել աշխատանքը։ ՀՀ աշխատանքային oրենսգիրքը, սակայն, սահմանում է ծանուցման հստակ ժամկետներ, դրանք կրճատելու հիմքեր, ինչպես նաև դրամական պատասխանատվություն՝ այս անգամ հենց աշխատողի համար։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի լուծմանն … Read more

Չօգտագործված արձակուրդի փոխարեն կարո՞ղ եք գումար ստանալ

Տարածված պատկերացումն այն է, որ չօգտագործված արձակուրդը կարելի է «փողի վերածել»։ Օրենսգիրքն այլ բան է սահմանում. արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ որպես կանոն արգելված է, և հատուցում վճարվում է միայն աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ որոշակի պայմաններում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ, 163-րդ, 167-րդ, 168-րդ, 169-րդ և 170-րդ հոդվածներով։ Ընդհանուր կանոնը՝ … Read more

Ե՞րբ կարող է գործատուն աշխատողին ազատել վստահությունը կորցնելու հիմքով

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործատուին հնարավորություն է տալիս իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ օրենքով սահմանված հիմքերով։ Այդ հիմքերից մեկը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Iravaban.net-ը ներկայացնում է աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։ Վստահությունը կորցնելը՝ որպես լուծման հիմք Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու ինչպես … Read more

Ո՞ր դեպքերում գործատուն կարող է աշխատողին չթույլատրել աշխատանքի և չվճարել աշխատավարձ

Որպես կանոն աշխատողը պարտավոր է ներկայանալ աշխատանքի և կատարել իր աշխատանքային պարտականությունները, իսկ գործատուն՝ վճարել աշխատավարձ։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքով սահմանված են որոշակի դեպքեր, երբ գործատուն իրավունք ունի աշխատողին չթույլատրել աշխատանքի և այդ ժամանակահատվածի համար չվճարել աշխատավարձ։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի չթույլատրելու հստակ դեպքերը … Read more

Ե՞րբ, ո՞ր դեպքերում և որքա՞ն վնաս պետք է հատուցի աշխատողը գործատուին

Որպես կանոն աշխատողները աշխատանքի ընթացքում կարող են պատճառել նյութական վնաս գործատուին՝ գույք փչացնելով, կորցնելով կամ ոչ պատշաճ կերպով պահպանելով։ Սակայն շատ աշխատողներ և գործատուներ չգիտեն, թե ե՞րբ և որքա՞ն վնաս պետք է հատուցի աշխատողը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-241-րդ հոդվածները հստակ սահմանում են աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը, սահմանները և … Read more

Առանց աշխատանքային պայմանագիր աշխատող պահելը. որքա՞ն կտուգանվեք

Որպես կանոն շատ գործատուներ աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքում՝ փորձելով խուսափել հարկերից և սոցիալական վճարներից։ Սակայն շատերը չգիտեն, որ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը վարչական պատասխանատվություն է առաջացնում։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը հստակ սահմանում է առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները։ Ի՞նչ … Read more