Գաղտնի քննչական գործողությունների տեսակները և կատարման հիմքերը

Iravaban.net-ը ներկայացնում է  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված Գաղտնի քննչական գործողությունների տեսակները և դրանց կատարման հիմքերը։ Ըստ այդմ՝ Գաղտնի քննչական գործողություններն են` ներքին դիտումը.  արտաքին դիտումը.  նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը.  թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը. ֆինանսական գործարքների վերահսկումը. կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը: Գաղտնի քաաչական գործողությունների կատարման հիմքերը և … Read more

Ո՞ր շահառուների ապահովագրության գումարի ո՞ր մասն է փոխհատուցում պետությունը և ո՞րը քաղաքացին վճարում

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը անկախ աշխատավարձից նույնն է բոլորի համար, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման բաժինը կախված է աշխատավարձի չափից։ Եթե ձեր աշխատավարձը ներառյալ հարկերը կազմում է 2000,001-ից 500 հազար դրամ, ապա առողջության ապահովագրության ամսական 10800 դրամը կփոխանցվի հետևյալ կերպ: Զինապա հիմնադրամին հատկացվող 5500 դրամի փոխարեն կհատկացվի 1000 դրամ։ 4500-ը կուղղվի … Read more

Փոփոխություններ են նախատեսվում Քրեական դատավարության օրենսգրքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով Արդարադատության նախարարությունը առաջարկում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու  սահմանափակումները … Read more

Թեյը, կրեմային տորթերը, շոկոլադը, տապակած կարտոֆիլը, երշիկեղենը արգելված են մանկապարտեզներում. սննդի նոր կանոնները սկսել են գործել հունվարի 1-ից

 Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը գործում է արդեն մեկ շաբաթ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նոր կարգավորումը արմատական փոփոխություններ է բերել մանկապարտեզներում երեխաների սնուցման կազմակերպման մեջ՝ արգելելով տասնյակ սննդամթերքեր և ըմպելիքներ, որոնք տարիներ շարունակ օգտագործվել … Read more

Կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցում  կարող է հատկացվել բացառապես պետության կողմից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Ինչի՞ համար է անհրաժեշտ նախագծի ընդոունումը Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  և տարընթերցումներից խուսափելու … Read more

Ի՞նչ պատասխանատվության միջոց կկիրառվի, եթե վարորդը հրաժարվի սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց

Որպես կանոն, երբ ոստիկանությունը կանգնեցնում է վարորդին՝ կասկածելով նրան ոչ սթափ վիճակում լինելու մեջ, վարորդները հաճախ մտածում են, որ զննությունից խուսափելով կկարողանան խուսափել պատասխանատվությունից։ Սակայն իրականում այդ քայլը շատ ավելի ծանր հետևանքներ է առաջացնում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասը հստակ սահմանում է սթափության ստուգումից խուսափելու համար … Read more

Հայտնի է, թե 2026–2027 ուսումնական տարվա համար բուհերում քանի վճարովի և անվճար տեղ է հատկացվելու

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության նախագիծը։ Ըստ նախագծի՝ նշված են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության … Read more

Անընթեռնելի համարանիշով վարելու համար որքա՞ն կտուգանվեք

Որպես կանոն ձմեռային օրերին, հատկապես ձյան ժամանակ, ավտոմեքենաների համարանիշները կարող են ծածկվել ձյունով կամ ձնախառն կեղտով։ Սակայն շատ վարորդներ չգիտեն, որ նույնիսկ մասամբ անընթեռնելի համարանիշով վարելը վարչական պատասխանատվություն է առաջացնում։ Ո՞րն է անընթեռնելի համարանիշի սահմանումը Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net–ը, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 123.5 հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ անընթեռնելի համարանիշ է այն հաշվառման համարանիշը, … Read more