ԱՄՆ Պետդեպը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ չեն կատարվել Կոնգրեսի պահանջները

Թուրքիան չի ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալու համար։ Նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը: «Թուրքիան դեռ չի կատարել այդ պայմանները»,-Fox News հեռուստաալիքը մեջբերում է Պետքարտուղարության՝ հուլիսի 22-ի նամակը ԱՄՆ-ի Կոնգրեսին։ Նրանում պարզաբանում է, որ ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի  Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային … Read more

Նեթանյահուի քննադատությունը Թուրքիային F-35-ների հնարավոր փոխանցման վերաբերյալ կատաղեցրել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացելէ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի քննադատությունից՝ կապված Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների հնարավոր փոխանցման հետ։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը բարկացել է այն պատճառով, որ հուլիսի սկզբին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Իսրայելի վարչապետը հանդես է եկել Անկարային հինգերորդ սերնդի … Read more

Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։ «Թուրքիան ագրեսիվ նկրտումներ ունի… Դա ուժ չէ, որը նպաստի  խաղաղությանը և կայունությանը…. Ես դա չէի անի», – նշել է նա։ Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների … Read more