Բելինգհեմը տրանսֆերային խնդրանքով դիմել է Ռեալի ղեկավարությանը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ առաջարկելով ձեռք բերել «Քրիստալ Փելասի» երիտասարդ աստղ Ադամ Ուորթոնի տրանսֆերը։ Բելինգհեմն իր դիրքորոշումը հիմնավորել է ռազմավարական նկատառումներով․ ըստ նրա՝ Ուորթոնի ժամանումը ոչ միայն կշարունակի թիմի երիտասարդացման գործընթացը, այլև էապես կթեթևացնի իր պաշտպանական պարտականությունները՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ավելի ստեղծագործ խաղի վրա։ E-Notícies-ի հաղորդմամբ՝ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ … Read more

Բարսելոնան Էսպանյոլի դեմ խաղում թոփ 5 լիգաների ռեկորդ է սահմանել — Armsport.am

Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացած կատալոնական դերբիում «Բարսելոնան» 2-0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ՝ շարունակելով իր տպավորիչ գոլային շարքը։ Հանդիպումը լարված ընթացք ունեցավ․ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից պահանջվեց 86 րոպե մրցակցի պաշտպանությունը ճեղքելու համար։ Խաղի հաշիվը բացեց Դանի Օլմոն, իսկ ընդամենը չորս րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց այն՝ վճռելով հանդիպման ելքը։ Ըստ Opta … Read more

Բարսելոնա՞, թե՞ Ինտեր․ հայտնի է Կանսելուի հաջորդ կանգառը — Armsport.am

Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն … Read more

🎥 Ծանր գիշեր Կատալոնիայում․ Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Էսպանյոլին — Armsport.am

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս ծանր ընթացող խաղում հաղթանակի հասավ «Էսպանյոլի» նկատմամբ (2-0)։ «Կապտանռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին՝ համապատասխանաբար 86-րդ և 90-րդ րոպեներին։ Այս խաղից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 49-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» 33 միավորով շարունակում է մնալ … Read more

Ռեալը գին է սահմանել իր աստղի համար․ բրազիլացու ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը, սակայն միայն ֆինանսական խոշոր առաջարկի դեպքում։ Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» Ռոդրիգոյի տրանսֆերը գնահատում են 100 միլիոն եվրո։ Եթե նման առաջարկ չլինի, ֆուտբոլիստը կշարունակի ելույթները Մադրիդում։ Ներկա պահին բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու ֆինանսական … Read more

Էսպանյոլի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղում առնետների խրտվիլակներով սադրանք են նախապատրաստում

«Էսպանյոլի» ակտիվ երկրպագուները (ուլտրասները) բողոքի ակցիա են ծրագրում «Բարսելոնայի» դեմ այսօր՝ հունվարի 3-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Երկրպագուները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել թիմի նախկին դարպասապահ Ժոան Գարսիայի՝ սկզբունքային մրցակցի ճամբար տեղափոխվելու կապակցությամբ։ Նախատեսվում է խաղադաշտ նետել առնետների խրտվիլակներ, ինչը, ըստ ֆանատների, խորհրդանշում է ֆուտբոլիստի դավաճանությունը։ The Athletic-ի փոխանցմամբ՝ երկրպագուներն արդեն մոտ մեկ ամիս է՝ զբաղված … Read more

Ինչպե՞ս է Վինիսիուսը հաղթահարում ճգնաժամը. Ալոնսոն բացել է փակագծերը — Armsport.am

​Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրամադրվածության մասին։ ​«Ես նրան ուրախ և ժպտերես եմ տեսնում։ Մեզ բոլորիս էլ օգտակար էր վերալիցքավորվելը։ Վաղը մենք պետք է լինենք նրանք, ովքեր մարդկանց կվարակեն այդ ցանկությամբ։ Եթե դա փոխադարձ լինի, ամեն ինչ լավ կլինի»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։ ​Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին՝ … Read more

Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից սրտի վիրահատությունից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի ընտրանու նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ սրտի վիրահատության էր ենթարկվել, հայտնում է Mundo Deportivo-ն։ Դեկտեմբերի 31-ին բուժզննման ընթացքում բժիշկները բրազիլացու ոտքում թրոմբ էին հայտնաբերել, իսկ ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտությունը ցույց էր տվել սրտի աշխատանքի խանգարումներ։ Ռոբերտո Կառլոսը հոսպիտալացվել էր վիրահատության համար։ Բարդությունների պատճառով միջամտությունը նախատեսված 40 … Read more

Մեզ ևս մեկ խաղացող է պետք. Ֆլիկը՝ Բարսելոնայի տրանսֆերային ծրագրերի մասին

​«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի հնարավոր տրանսֆերների մասին։ Գերմանացի մասնագետն ընդգծել է հատկապես պաշտպանական գիծն ուժեղացնելու անհրաժեշտությունը։ ​«Երբ նայում եմ պաշտպանական գծին, կարծում եմ՝ մեզ ևս մեկ խաղացող է պետք։ Սակայն պետք է սպասել և տեսնել։ Դա պետք է խելամիտ որոշում լինի, … Read more

Ուր է Ռոնալդինյոն․ Բարսելոնան ներկայացրել է 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի՝ 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական հավելվածում՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը։ Նպատակն էր ձևավորել 2000-ից 2025 թվականների իդեալական կազմը՝ հիմնվելով ֆուտբոլիստների մարզաշապիկների համարների վրա (1-ից մինչև 25)։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցել է … Read more