Նա առաջիկա տարիներին Մբապեի հետ կպայքարի Ոսկե գնդակի համար. Կապելո — Armsport.am

Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, թե առաջիկա տարիներին այն ֆուտբոլիստը, որը կպայքարի Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ «Ոսկե գնդակի» համար, Լամին Յամալն է։ «Ընդամենը 18 տարեկանում Լամին Յամալն արդեն դարձել է իր թիմի աստղը։ Նա ամեն խաղից խաղ ավելի լավն է դառնում։ Լամինը իսկապես անում է բաներ, որոնք շատ … Read more

Կտրուկ շրջադարձ. Բարսելոնան դիմել է Ալ-Հիլալին՝ Կանսելուի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել սաուդական «Ալ-Հիլալին»՝ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ծրագրում է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի միայն փոքր մասը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ինտերը» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի՝ միլանյան ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու … Read more

150 միլիոն եվրո նոր աստղի համար․ Չելսին ցանկանում է աղմկահարույց տրանսֆեր կատարել

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Միջազգային հեղինակավոր պարբերականները, մասնավորապես՝ The Guardian-ը հայտնում են, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ըստ աղբյուրների՝ «ազնվականները», որոնք այժմ զբաղված են նաև նոր գլխավոր մարզչի փնտրտուքով, մտադիր են աղմկահարույց տրանսֆեր իրականացնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» պատրաստ է բրազիլացու համար առաջարկել ընդհանուր … Read more

📷 Իսպանիայի Սուպերգավաթ․ Բարսելոնայի հայտացուցակը Ատլետիկի դեմ խաղի համար

Չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ «Կապտանռնագույնների» հայտացուցակից դուրս են մնացել թիմի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Գավին և դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, որոնք շարունակում են ապաքինվել վնասվածքներից։ Միևնույն ժամանակ հայտացուցակ է վերադարձել Ռոնալդ … Read more

Էնդրիկը բացահայտեց, թե ով է իրեն խորհուրդ տվել հեռանալ Ռեալից և միանալ Լիոնին

Ֆրանսիական «Լիոնի» ֆուտբոլիստի կարգավիճակում իր շնորհանդեսի ժամանակ բրազիլացի հարձակվող Էնդրիկը հաստատել է, որ Կառլո Անչելոտին է իրեն խորհուրդ տվել վարձավճարով տեղափոխվել Լիգա 1։ Առաջին մարզումից մեկ շաբաթ անց Էնդրիկը պաշտոնապես ներկայացվել է որպես «Լիոնի» նոր խաղացող։ Հարձակվողը, որը Ֆրանսիայում վարձավճարով հանդես է գալու մինչև 2026 թվականի հունիսը, ծավալուն մամուլի ասուլիս է տվել։ Նա խոստովանել է, … Read more

Արդեն պատրաստվում եմ դրան․ Լևանդովսկի — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։ «Ես չեմ վախենում կարիերաս ավարտելուց, քանի որ արդեն սկսել եմ նախապատրաստվել դրան։ Մտածում եմ այն մասին, թե ինչով կարող եմ զբաղվել ֆուտբոլից հետո։ Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս, հատկապես՝ հիմա։ Երիտասարդ տարիքում այդ մասին չէի մտածում, … Read more

​21-րդ դարի երկրորդ դեպքը. Գարսիան Ռեալի պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպումը «Բետիսի» դեմ (5:1), որի ընթացքում խփել է իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում և դարձել հեթ-տրիկի հեղինակ։ ​«Տարին այսպես սկսելը… Իմ առաջին գոլը և առաջին հեթ-տրիկը «Բեռնաբեուում». յուրահատուկ երեկո էր։ Շատ շնորհակալ եմ, մադրիդիստներ»,- գրել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում։ ​Գարսիան … Read more

Բարսելոնան հաղթել է, մենք սխալվելու իրավունք չունենք. Ալոնսոյի ուղերձը Սուպերգավաթից առաջ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 18-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակից հետո «Բերնաբեուի» մամուլի սրահում ամփոփել է հանդիպումը։ «Սա կարևոր և արժանի հաղթանակ էր՝ տարին տնային խաղով սկսելու համար։ Նման մեկնարկը վճռորոշ է՝ Սուպերգավաթից առաջ հանգստություն և դրական տրամադրվածություն պահպանելու տեսանկյունից։ Մրցաշարային աղյուսակի առումով ևս սա արժեքավոր հաղթանակ էր. «Բարսելոնան» երեկ … Read more

🎥 Լա Լիգա․ Խաղաղություն Սան Սեբաստիանում. Ռեալ Սոսյեդադը չզիջեց Ատլետիկոյին

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց հյուրերի նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։ Սակայն տանտերերի պատասխանը չուշացավ. ընդամենը հինգ րոպե անց՝ 55-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը խփեց պատասխան գնդակը՝ վերականգնելով հավասարությունը։ Հարկ է նշել, որ դեռ … Read more

🎥 Գոնսալո Գարսիայի բենեֆիսը Մադրիդում. Բետիսը ջախջախված է — Armsport.am

Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունեց «Բետիսին»։ Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» խոշոր հաղթանակով՝ 5:1։ Խաղի հերոս դարձավ Գոնսալո Գարսիան, ով ձևակերպեց հեթ-տրիկ։ Մադրիդցիների կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաուլ Ասենսիոն և Ֆրանսիսկո Գարսիան։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը խփեց Կուչո Էռնանդեսը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով (19 … Read more