Ուր է Ռոնալդինյոն․ Բարսելոնան ներկայացրել է 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի՝ 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։

Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական հավելվածում՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը։ Նպատակն էր ձևավորել 2000-ից 2025 թվականների իդեալական կազմը՝ հիմնվելով ֆուտբոլիստների մարզաշապիկների համարների վրա (1-ից մինչև 25)։

Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցել է 100 ֆուտբոլիստ, որոնք բաժանված են եղել խմբերի՝ յուրաքանչյուր համարի համար չորս թեկնածու: Արդյունքում ձևավորվել է «Բլաուգրանայի» վերջին 25 տարիների վերջնական հավաքականը, որում տեղ են գտել ինչպես ակումբի լեգենդները, այնպես էլ ներկայիս աստղերը։

Ստորև ներկայացնում ենք երկրպագուների ընտրած լավագույն կազմը՝ ըստ համարների.

  1. Վիկտոր Վալդես
  2. Դանի Ալվես
  3. Ժերար Պիկե
  4. Իվան Ռակիտիչ
  5. Կարլես Պույոլ
  6. Չավի Էռնանդես
  7. Դավիթ Վիլյա
  8. Անդրես Ինիեստա
  9. Լուիս Սուարես
  10. Լիոնել Մեսսի
  11. Նեյմար
  12. Ռաֆինյա
  13. Ժոան Գարսիա
  14. Թիերի Անրի
  15. Սեյդու Կեյտա
  16. Ֆերմին Լոպես
  17. Պեդրո Ռոդրիգես
  18. Ժորդի Ալբա
  19. Լամին Յամալ
  20. Սերխի Ռոբերտո
  21. Ֆրենկի դե Յոնգ
  22. Էրիկ Աբիդալ
  23. Ժյուլ Կունդե
  24. Յայա Տուրե
  25. Վոյցեխ Շչեսնի

Ցուցակում ընդգրկված են 2025/26 մրցաշրջանի կազմի 6 ֆուտբոլիստներ։ Ցանկում մեծ թիվ են կազմում «Լա Մասիայի» սաները՝ Վիկտոր Վալդեսը, Կարլես Պույոլը, Անդրես Ինիեստան, Լեո Մեսսին, Լամին Յամալը և Սերխի Ռոբերտոն։

Բացի աշխարհահռչակ աստղերից, երկրպագուները վստահություն են հայտնել նաև նոր սերնդի ներկայացուցիչներին՝ Լամին Յամալին, Ֆերմին Լոպեսին և Ժոան Գարսիային, որոնք համարվում են ակումբի ապագայի խորհրդանիշները:

_web_DORSALS_FR

Leave a Comment