Բարսելոնան Էսպանյոլի դեմ խաղում թոփ 5 լիգաների ռեկորդ է սահմանել — Armsport.am

Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացած կատալոնական դերբիում «Բարսելոնան» 2-0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ՝ շարունակելով իր տպավորիչ գոլային շարքը։

Հանդիպումը լարված ընթացք ունեցավ․ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից պահանջվեց 86 րոպե մրցակցի պաշտպանությունը ճեղքելու համար։ Խաղի հաշիվը բացեց Դանի Օլմոն, իսկ ընդամենը չորս րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց այն՝ վճռելով հանդիպման ելքը։

Ըստ Opta վիճակագրական ծառայության՝ «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակում գոլ է խփում արդեն 39 խաղ անընդմեջ։ Սա ներկայումս գործող ամենաերկար գոլային շարքն է եվրոպական թոփ 5 առաջնություններում։

Մինչ ներքին առաջնության հաջորդ հանդիպումը, որը կայանալու է հունվարի 18-ին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ, «կապտանռնագույնները» խաղ կանցկացնեն Իսպանիայի Սուպերգավաթում՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունվարի 7-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

Leave a Comment