Բելինգհեմը տրանսֆերային խնդրանքով դիմել է Ռեալի ղեկավարությանը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ առաջարկելով ձեռք բերել «Քրիստալ Փելասի» երիտասարդ աստղ Ադամ Ուորթոնի տրանսֆերը։

Բելինգհեմն իր դիրքորոշումը հիմնավորել է ռազմավարական նկատառումներով․ ըստ նրա՝ Ուորթոնի ժամանումը ոչ միայն կշարունակի թիմի երիտասարդացման գործընթացը, այլև էապես կթեթևացնի իր պաշտպանական պարտականությունները՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ավելի ստեղծագործ խաղի վրա։

E-Notícies-ի հաղորդմամբ՝ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ հեշտությամբ բաժանվել իր առանցքային ֆուտբոլիստից։ Անգլիական ակումբը 21-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է առնվազն 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ուորթոնը «արծիվների» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ի տվյալներով՝ 21-ամյա անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Leave a Comment