Ինչպե՞ս է Վինիսիուսը հաղթահարում ճգնաժամը. Ալոնսոն բացել է փակագծերը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրամադրվածության մասին։

​«Ես նրան ուրախ և ժպտերես եմ տեսնում։ Մեզ բոլորիս էլ օգտակար էր վերալիցքավորվելը։ Վաղը մենք պետք է լինենք նրանք, ովքեր մարդկանց կվարակեն այդ ցանկությամբ։ Եթե դա փոխադարձ լինի, ամեն ինչ լավ կլինի»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

​Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին՝ Լա լիգայի 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ (2:0), «Ռեալի» երկրպագուները սուլել էին Վինիսիուսին։ Այդ հանդիպումից հետո բրազիլացու առանց գոլերի շարքը հասել էր 17 խաղի։

​Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment