Շիրակը պաշտոնական հերքում է տվել ՀՖՖ փոխնախագահի խոսքերին — Armsport.am

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Կարեն Ռաֆայելյանի YouTube-յան ալիքի LIVE հաղորդաշարում հնչեցրած խոսքերին։ «Հարգելի ֆուտբոլասերներ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը երեկ ուղիղ եթերում նշել է, որ փայլուն հարաբերություններ ունի «Շիրակ» ՖԱ-ի հետ։ Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի … Read more

🎥 Հասարակ պատանուց մինչև թիմի ավագ․ Կրասնոդարը Սպերցյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

Ռուսիաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անցած ճանապարհին։ Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը սկսում իր օրն ու անցկացնում մարզումային գործընթացները ռուսական ակումբի կազմում։ «Տասը տարի առաջ մենք նկարահանել էինք «Մեկ օր կյանքից» ֆիլմը՝ մեր ակադեմիայի սաներից մեկի մասնակցությամբ։ Այն … Read more

Որո՞նք են աշխարհի խոշորագույն բանկերը՝ ըստ առանցքային ցուցանիշների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհի առաջադեմ տնտեսություններում բանկերը նույնիսկ ցուցակվում են ֆոնդային բորսաներում։ Նկատենք, որ արևմտյան բանկային ուժեղ համակարգին ձեռնոց են նետում մի շարք ասիական բանկային համակարգեր։ Մասնավորապես, զգալի դերակատարում ունեն չինական բանկերը։ Հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհի խոշոր բանկերը` ըստ մի շարք կարևոր ցուցանիշների 2025թ․ նոյեմբերի 25-ի դրությամբ․ Առաջին հերթին փաստենք, որ  ներկայացված աշխարհի 681 խոշոր բանկերի կապիտալիզացիայի ընդհանուր … Read more

🎥 Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ՝ պահպանելով առաջատարությունը

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրի վաղաժամ կայացած խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկոյին» (3-1)։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը. մադրիդցիների կազմում 20-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքս Բաենան։ 26-րդ րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց Ռաֆինյան (1-1)։ Րոպեներ անց կատալոնացիները լավ հնարավորություն ունեցան հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն 36-րդ րոպեին 11 մետրանոց նշակետից վրիպեց Ռոբերտ … Read more

Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ հիմա, եթե ոչ նրա հետ. Ծառուկյանը նոր մրցակից է ընտրել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակերպության այն որոշմանը, ըստ որի ժամանակավոր գոտու համար նախատեսված մենամարտը անցկացվելու է առանց իր մասնակցության։ Արմանը խոստովանել է, որ այդ լուրը հիասթափեցնող էր իր համար, և այժմ մտածում է թեթև քաշային կարգի դասակարգման երրորդ համար Մաքս Հոլոուեյին BMF տիտղոսի (UFC-ի խորհրդանշական … Read more

ՀՊԼ․ Նոան և Վանը չպարզեցին հաղթողին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ (0-0)։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Վանը» ավարտեց իր ելույթները 2025 թվականին, սակայն «Նոան» դեռ երեք հանդիպում ունի դեկտեմբերին։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը նախ դեկտեմբերի 6-ին ՀՊԼ-ի երկրորդ տուրից հետաձգված … Read more

🎥 Ուրարտու ՖԱ-ն նոր մարզադաշտ կունենա. հայտնի է նախագծման մրցույթի հաղթողը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է նոր մարզադաշտի կառուցման ծրագրի մեկնարկի և ճարտարապետական նախագծի մշակման մրցույթի (տենդերի) արդյունքները։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կայացած միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ հաղթող է ճանաչվել կառուցապատման ոլորտում մասնագիտացած «Gravity Project Management & Construction» ընկերությունը։ Վերջինս արդեն իսկ ներկայացրել է մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը, որը դիտարկվում է որպես ակումբի ապագա տեսլականի … Read more

🎥 Փոշի և երազանքներ․ Յուրա Մովսիսյանը գիրք է հրատարակել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է իր հեղինակային գրքի լույսընծայման մասին։ Այն կրում է «Փոշի և երազանքներ» (Dust and Dreams) խորագիրը։ Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ամիսների քրտնաջան աշխատանքից հետո գիրքն արդեն հասանելի է նախնական պատվերների համար։ «Սա պատմություն է, որը ծնվել է փոշուց և առաջ տարվել երազանքներով։ Սա հիշեցում … Read more

ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով

ՀՀ քաղաքացիները կկարողանան շարունակել աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով: Համապատասխան որոշումը կայացրել է Լեհաստանի աշխատանքի, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ագնեշկա Ձիեմիանովիչ-Բակը։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել Լեհաստանում հայտարարագրի հիման վրա, որը նրանց թույլ է տալիս ստանալ վիզայի հրավեր, ժամանակավոր բնակության թույլտվություն և ոչ սեզոնային աշխատանք մինչև երկու տարի անընդմեջ։ Նույն իրավունքը կունենան նաև Բելառուսի, Մոլդովայի … Read more

📷 Հայ կարատեիստների փայլուն ելույթը Լեհաստանում. 12 մեդալ՝ Աշխարհի առաջնությունից

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Կիոկուշին կարատեի 2025 թվականի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են տպավորիչ արդյունքներ։ Նոյեմբերի 28-30-ը անցկացված հեղինակավոր ստուգատեսին մասնակցել է շուրջ 1400 մարզիկ 40 երկրից։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 50 հոգանոց պատվիրակությամբ։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 12 մեդալով՝ 2 ոսկե, 4 արծաթե և … Read more