Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ (0-0)։
Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Վանը» ավարտեց իր ելույթները 2025 թվականին, սակայն «Նոան» դեռ երեք հանդիպում ունի դեկտեմբերին։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը նախ դեկտեմբերի 6-ին ՀՊԼ-ի երկրորդ տուրից հետաձգված խաղում կհանդիպի ԲԿՄԱ-ին, ապա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլում դեկտեմբերի 11-ին Երևանում կընդունի Վարշավայի «Լեգիային», իսկ լիգայի փուլի վերջին հանդիպումը կանցկացնի դրսում Կիևի «Դինամոյի» դեմ, որը կկայանա դեկտեմբերի 19-ին։
Մրցաշարային աղյուսակն այս պահին