Մեսսի-Սուարես զույգը դեռ կշարունակի փայլել․ Ինտեր Մայամիի հայտարարությունը
«Ինտեր Մայամին» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ Այս մասին հաղորդում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ 38-ամյա ուրուգվայցու հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը։ Սուարեսը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2024 թվականին։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ … Read more