Կայացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 18-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  համագումար է հրավիրել՝ ներկայացնելով 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու թեկնածուների ցուցակը:  Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Նա նշել է, որ շուրջ վեց ամիս փորձել են ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել, և այժմ կուսակցությունը … Read more

«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնում

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում միտում են տեսնում, թե կուսակցության անդամներին ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու՝ վերջին օրերին ներկայացվող մեղադրանքներով իրենց դաշինքը չգրանցելու հող է նախապատրաստվում: Քաղաքական ռեպրեսիաներ՝ քրեական գործիքակազմով. կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է քրեական գործերը մեկնաբանել: «Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե … Read more

Եթե ասեմ՝ «այդ ուժերը» կանցնեն ԱԺ, նշանակում է՝ մտքովս անցկացնեմ՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա. վարչապետ

Կառավարության անցած տարվա ծրագրի քննարկումն այսօր ամփոփեցին պատգամավորներն իրենց ելույթներով, իսկ վերջին խոսքը վարչապետինն էր: Մոտեցավ ամբիոնին և արձանագրեց՝ կրկին «նախկիններ և ներկաներ» բանավեճ դարձան խորհրդարանական եռօրյա քննարկումները: Բայց Փաշինյանը դժգոհ չէր, ասաց՝ մի նոր շերտ է բացահայտել այս վեճից: «Այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց և նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի 14 ներկայացուցիչ է ձերբակալվել, նրանց ընտրակաշառքի մեղադրանք է առաջադրվել

Առաջիկա ժամերին պարզ կլինի, թե առավոտյան ընտրակաշառքի գործով ձերբակալված «Ուժեղ Հայաստան»-ի անդամներից ու քաղաքացիներից քանիսին իրավապահները կտանեն կալանքի, քանիսին ազատ կարձակեն կամ էլ կենթարկեն տնային կալանքի։ Վաղ առավոտյան բերման ենթարկված 14 կուսակցականներին ու քաղաքացիներին Հակակոռուպցիոնը մեղադրում է ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը, ձերբակալությունները համարում քաղաքական … Read more

Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր ուժերին առաջարկում է միասնաբար վերահսկել ընտրությունները. ո՞ր ուժերն են արձագանքել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի ցուցակում երկրորդ թեկնածուն առաջարկում է ընդդիմադիր ուժերին միասնաբար վերահսկել ընտրություններն ու համախմբված դիմադրել իշխանությունների գործողություններին: «Խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու համար և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցել»,- հայտարարում է դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանն առաջարկում է … Read more

Կուսակցություններին ընտրապայքարից դուրս թողնելը, ըստ օրենսդրության, հեշտ չէ․ ԿԸՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին

Ո՞ր պահից են սկսվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունները, ի՞նչ պիտի անի կուսակցությունը, որ ԿԸՀ–ն չգրանցի հայտը, ո՞վ պետք է պայքարի բարեգործության անվան տակ կատարվող ընտրախախտումների դեմ։ ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և պատգամավորների քննարկումը վերածվել է բանավեճի՝ վարչական ռեսուրսի չարաշահման, իրավապահների և քաղաքական ուժերի գործողությունների շուրջ։ Ընդդիմադիրները խոսել են ընտրական գործընթացում երկակի ստանդարտների կիրառման, իշխող … Read more

Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր ուժերին առաջարկում է միասնաբար վերահսկել ընտրությունները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի երկրորդ թեկնածուն՝ Իշխան Սաղաթելյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերին ընտրությունների վերահսկողությունն իրականացնել միասնաբար: «Հրապարակային կհնչեցնեմ եմ այն առաջարկությունը, որ հինգ ամիս արել ենք քաղաքական ուժերին: Անկախ նրանից՝ ինչ տարաձայնություններ կան քաղաքական ուժերի միջև, ու անկախ նրանից, որ առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական … Read more

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

Two months remain until the June 7, 2026 parliamentary elections in Armenia, and the streets of Yerevan are already filled with numerous campaign posters of the candidates ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակը … Read more

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է — Հայաստանի Հանրային Ռադիո

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հայտնում են կուսակցության գրասենյակից, ընտրացուցակում կընդգրկվեն իրենց արժեքները կիսող թեկնածուներ։ «Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։ Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե … Read more

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «5 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում մենք ձևավորել ենք թիմ, որոնց համախմբողը Հայկական պետություն ունենալու գաղափարն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Կուսակցությունը նաեւ հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։ 1․ Պետրոսյան Սուրեն Ռաֆիկի 2․ Այվազյան Վարդան Նորիկի 3․ Գաբրիելյան Հասմիկ Արմենի 4․ … Read more