Կայացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 18-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  համագումար է հրավիրել՝ ներկայացնելով 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու թեկնածուների ցուցակը: 

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Նա նշել է, որ շուրջ վեց ամիս փորձել են ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել, և այժմ կուսակցությունը գնում է ընտրությունների սեփական ցուցակով:

ԼՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված է պատմաբան և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, ով ժամանակավորապես դադարեցրել է իր լրագրողական գործունեությունը՝ քաղաքականությամբ զբաղվելու համար:

Leave a Comment