«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը կհամագործակցեն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր ստորագրելու մասին, կուսակցության մամուլի ծառայությունն է հայտնել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի … Read more

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը հրապարակել է իր ընտրական ցուցակում

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ բաց նախընտրության արդյունքում ձևավորվել ընտրական ցուցակի առաջին 10 համարը։ Ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի, եղել է 46 թեկնածու։ 1․ Սպարտակ Կյուրեղյան  2․ Իշխան Գևորգյան  3․ Նինա Կարապետյանց 4․ Արամ Քոչարյան 5․ Միքայել Նահապետյան 6․ Տաթևիկ Քամալյան 7․ Հայկ Մանասյան 8․ Հովսեփ Ղազարյան 9․ Լիլիթ Մուրադյան  10․ … Read more

«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ցուցակը

«Հանրապետություն» կուսակցությունն իր արտահերթ համագումարում հաստատել է նախընտրական ցուցակը։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս կուսակցության ցուցակի առաջին տասնյակը. 1.Արամ Սարգսյան 2.Անահիտ Ադամյան 3.Ռոմիկ Մխիթարյան 4.Անի Խաչատրյան 5.Ռաֆայել Այվազյան 6.Անի Խաչիկյան 7.Գրիգոր Առաքելյան 8.Ալբերտ Հովասափյան 9.Ելենա Ասրիյան 10.Ռուբեն Ասատրյան

ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնում են ԿԸՀ-ից։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։  Ընտրություններին մասնակցության համար առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է՝ ժամը 18:00-ն:

Հայաստանի ընտրություններից առաջ ԱՄՆ սենատորները Meta-ին և Alphabet-ին կոչ են անում օգնել ռուսական ապատեղեկատվությանը դիմագրավելուն

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների սենատորներ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը: «Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական … Read more

Երաշխավորված խաղաղություն ու առանց արտաքին աջակցության ապրել. նախընտրական ծրագրերը

Մինչ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակիցները երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին են խոսում ու պնդում՝ երաշխավորի դերում պետք է հանդես գան տարբեր երկրներ, իշխող կուսակցությունը նախընտրական ծրագրում որպես առանցքային նպատակ արձանագրում է սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ներկայացրեց իր թիմի ծրագիրը, որի առաջին դրույթը խաղաղության ու Ադրբեջանի հետ … Read more

Խաղաղություն, տնտեսություն, խոստումներ, ընդհանուր ձևակերպումներ. ինչ է խոստանում ՔՊ-ն

Խաղաղության ինստիտուցիոնալացում Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի առաջին դրույթը խաղաղության ինստիտուցիոնալացումն է. որպես հետագա առաջնային քայլեր ընդգծում են Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը, նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը: Կրթություն Հաջորդ դրույթով իշխող կուսակցությունը կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն է հայտարարում ու առաջնային քայլերը թվարկում՝ 100 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում ու հիմնանորոգում, մինչև երկու տարեկան … Read more

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Հայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները

Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները, հայտնել է  «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ … Read more

ՀԱԿ-ը ներկայացրել է իր նախընտրական ցուցակը — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի 6(24)-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը և նախընտրական ծրագիրը: ՀԱԿ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ցուցակի երկրորդ համարը Արամ Մանուկյանն է, նրան հաջորդում են Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։