Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնում

Նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով Հայաստանի վարչապետը վաղվանից կգտնվի արձակուրդում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ: «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ, և գուցե նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր … Read more

«Բոլորին դեմ եմ»-ը հայտնել է վարչապետի իր թեկնածուի անունը

Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին: Ինչպես նշվում է կուսակցության ֆեյսբուքի էջում, կուսակցության հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։ «Մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, մեր հաղթանակի դեպքում, պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ», — նշում են կուսակցությունից:

Քարոզարշավից 5 պակաս․ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց նախազգուշացնում են

 29 օր է հատկացվելու կուսակցություններին ԱԺ առաջիկա ընտրությունների քարոզարշավն անցկացնելու և ընտրողների մտադրությունները ձևավորելու համար։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկը մայիսի 8-ին է, գործող կառավարության առանցքային կուսակցական գործիչներն այդ ընթացքում արձակուրդ կվերցնեն, որպեսզի քարոզարշավի հավասար պայմաններ լինեն։ Քարոզարշավից մեկ օր առաջ հեռակա բուռն բանավեճ է ծավալվել երկու մրցակիցների միջև, որի ընթացքում երկու կողմից էլ խոսք է գնացել դատական հայց … Read more

Չինական սնկերից մինչև պամպերս. Նոր երանգներ Փաշինյան-Կարապետյան բանավեճում

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ուղիղ մեկ օր առաջ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը փակագծեր չի բացում՝ ո՞րն է իրենց «պլան Բ»-ն, եթե ինչ-որ պահի կասեցվի կուսակցության գրանցումը և չհաղթելու դեպքում պարտաստվո՞ւմ են մանդատները վերցնել և խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն: Փոխարենը միանշանակ պնդում է՝ ընտրություններում հենց իր ղեկավարած ուժն է հաղթելու, ինքն էլ լինելու է … Read more

Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը

Ընտրապայքար մտած 17 կուսակցություններն ու 2 դաշինքները վաղն արդեն պաշտոնապես կսկսեն քարոզարշավը, որ վաղուց էր մեկնարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել ընտրողներին հանդիպելու համար, քարոզչությունը սկսելու է Սյունիքից՝ ուրբաթ և շաբաթ հավաքներ անցկացնելով մարզի տասից ավելի բնակավայրերում: «Անհամբեր եմ սպասում մեր հանդիպումներին, սիրում եմ բոլորիդ, կգանք, կզրուցենք, կքննարկենք ու իրար հետ տեր կկանգնենք խաղաղությանը», … Read more

Քարոզարշավը սկսվում է․ Փաշինյանը մայիսի 8-ին և 9-ին կլինի Սյունիքի մարզում

Մայիսի 8-ից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը։ ՀՀ վարչապետը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզ այցելության ժամանակացույցը։ Մայիսի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կլինի Սյունիքի մարզի Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Գորիս, Շինուհայր համայնքներում, իսկ մայիսի 9-ին ՝ Ագարակում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։

Ընդդիմությունը զգուշացնում է «լուրջ հետևանքների» և «ճակատագրական» իրադարձությունների մասին

Մինչ իշխանությունը, քրեական գործերը մատնացույց անելով, ընդդիմությանն է մեղադրում ընտրական հանցագործությունների մեջ, ընդդիմությունն էլ իր հերթին իշխող ՔՊ-ին է զգուշացնում՝ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն իր վերտադրությունն ապահովելու նպատակով դիմի ընտրախախտումների: Նախօրեին Փաշինյանի առանցքային մրցակիցներից «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանելով հարցին, թե արդյոք պատրա՞ստ են հետընտրական փողոցային պայքարի, պնդել էր, թե հունիսի … Read more

ԿԸՀ-ն իրականացրել է հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Այսպիսով, հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների հերթականությունը ներկայացվում է ըստ իրենց լիազոր ներկայացուցիչների կատարած վիճակահանության։ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)-3 … Read more

ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն հայտարարություն են տարածել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կատարվող նվիրատվությունների վերաբերյալ

ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններին) կատարվող նվիրատվությունների, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում են, որ նախընտրական քարոզչության փուլում շարունակելու են ակտիվ համագործակցությունը՝ ուղղված կուսակցությունների ֆինանսական թափանցիկության և … Read more

Թափուր պաշտոններ՝ Արմավիրի և Կոտայքի մարզերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում

Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում մեկական թափուր պաշտոն է առաջացել՝ հայտնում է ԿԸՀ-ն: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ … Read more