
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը սկսում է Սյունիքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջնորդում այն:
Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ քարոզարշավին մասնակցելու նպատակով այսօրվանից արձակուրդում են:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն այսօր հավաքված են Ազգային ժողովի մոտ, սպասվում է ընտրություններում դաշինքի ներկայացրած ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի ասուլիսը: