Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ

Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին և ընդմիշտ ​​արգելել ՌԴ-ից նավթի ներմուծումը Եվրամիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ԵՄ-ում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ը

Դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ … Read more

«Էլ բանավեճի չեմ հրավիրում, բանավիճելու բան էլ չկա, թող կարդան՝ պատմեն, պատմեն՝ կարդան»․ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

Ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի՝ Նիկոլ Փաշինյանի  պատասխանները՝ նույնն են․ «30 եւ ավել տարի եղել եք իշխանության՝ ինչո՞ւ չեք լուծել։ Այսինքն, եղել են  հայամետ լուծման շանսեր եւ դուք չե՞ք արել։ Բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ձեզանից մեծ դավաճան չկա։ Եւ տարբերակ՝ Բ՝ այդ ամենը ուղղակի աչքակապություն է»։ Այս մասին նն հայտարարեց այսօր, խորհրդարանում, 2026 թվականի … Read more

Ամուլսարի հանքը 2026-ին արդյունաբերական աճ է ապահովելու․ Վահե Հովհաննիսյան

2026 թվականի բյուջեի վերջնական նախագծի համաձայն, արդյունաբերության աճն առաջանցիկ է լինելու եւ միջինում կազմելու է 6,8 տոկոս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց․ «Ո՞ր լոկոմոտիվ ձեռնարկությունների մասին է խոսքը, որոնք վերջին տարիներին արդյունաբերության անկման կամ դանդաղ աճի պարագայում, ապահովելու են առաջանցիկ աճ»։ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գործոններից էականը Ամուլսարի հանքի … Read more

Ես ի՞նչ կարող եմ անել

«Հավանաբար պարկեշտ, լավ մարդ է, բայց՝ անատամ: Ինտելիգենտները հիմա ոչինչ չեն կարող անել»: Այդպես է ինձ բնութագրել օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով Սաթիկ Սեյրանյանի եւ իմ զրույցը (մեկնաբանությունը թարգմանել եմ ռուսերենից): Մասամբ, իհարկե, համաձայն եմ՝ երբեք չեմ ձգտել որեւէ մեկին «կծել», ցավ պատճառել, որեւէ մեկի վրա «վերխ վերցնել»: Եթե «ատամներ» ունենալը հիստերիկ ղժղժոց եւ ամբախ-զամբախ խոսել է … Read more

ՌԴ-ն չի պատրաստվում պшտերազմել եվրոպական երկրների հետ. Պուտին

2 Դեկտեմբերի, 2025 Եվրոպան խանգարում Է Թրամփի վարչակազմին խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվրոպան Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար առաջարկներ է ներկայացնում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար: Եվրոպան ինքն է իրեն դուրս բերել ուկրաինական կարգավորման գործընթացից։ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը … Read more

«ՀՀ-ն և ԵՄ-ն համագործակցությունը հասցնում են ռազմավարական մակարդակի»․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ՝ ռազմավարական գործընկերության մակարդակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: «Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ: Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց … Read more

«ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել». Կայա Կալաս

Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: «ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: Կաջակցենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկիացիային, … Read more

ԵՄ-ը Հայաստանին 5 մլն եվրո կտա՝ ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կարևորագույն նշանակություն կունենան տարածաշրջանային կայունության և բարեփոխումների իրականացման համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Հայաստանը կարող է հույս դնել մեր աջակցության վրա։ Ժողովրդավարությունը միշտ վտանգի տակ է և մենք պետք է աջակցենք ԶԼՄ-ներին՝ ճնշումը կանխելու … Read more

Միրզոյանը Բրյուսելում է. օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր

2 Դեկտեմբերի, 2025 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այսօրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումն, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում: