Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

1 Հոկտեմբերի, 2026 Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում … Read more

ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Սահմանափակումը մտցվել է վեց ամիս ժամկետով։ Նշվում է, որ այս քայլը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով, ըստ որոնց՝ անդամ պետություններն իրավունք ունեն փոխադարձ առևտրում սահմանափակումներ կիրառել, եթե դրանք անհրաժեշտ են մարդու կյանքի ու … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու իրացման շղթա (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների  իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, … Read more

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։ Հայաստան ներմուծված ադրբեջանական վառելիքը քննարկման մեծ առիթ դարձավ 2025-ի դեկտեմբերին, երբ սկսվեցին ներկրումները։ Իշխանություններն այն համարեցին ձեռքբերում Հայաստանի տնտեսության … Read more

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

17 Օգոստոսի, 2026 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք։ Անցած ամիս Հայաստանից ներմուծում չի եղել։

Հայաստանը 6 ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը • Tribune.am

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն, օգոստոսի 3-ից՝ 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։ Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ … Read more

Հայկական վարդերը հայտարարագրել էին որպես ոչ ալկոհոլային ըմպելիք. «Ռոսսելխոզնադզոր»

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելափակել է Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներկրումը, որոնք ուղեկցվել են կեղծված փաստաթղթերով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրեր առաջ՝ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության վերահսկողությամբ ոչնչացվել է Հայաստանից ներկրված թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցառումն իրականացվել է Ռուսաստան կարգավորվող արտադրանքի ներկրման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Նշվում է, որ դեռ հունիսի 18-ին … Read more

Սպառողական գների ինդեքսը մայիսի դրությամբ աճել է 4.5 %-ով, արդյունաբերական արտադրանքինը՝ 8.9 %-ով. Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026թ. մայիսի դրությամբ  ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն, հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8 %։ Ըստ վիճակագրության արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.2 %-ով, շինարարությանը 24.1%-ով, իսկ ահա առևտուրն աճել է ընդամենը 1.2 %-ով, ծառայությունների ծավալը՝ 9.1%-ով։ Այս աճին զուգահեռ … Read more

Հայտնաբերվել է կապրայի բզեզով վարակի դեպքեր․ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։ Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունը աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի … Read more

Թույլատրվել է հայկական ձկնաբուծական 2 կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27- ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն: