Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա այդ թույլ չտալու գինը

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է   Սուրբ Ծննդի օրն էր՝ հունվարի 6-ը, երբ ТАСС-ը բրիտանական «The Times» թերթին հղում կատարելով, հայտնեց  Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի կողմից Ռուսաստանի նավթատար նավի (տանկերի) հետապնդման մասին: Ըստ հրապարակված տեղեկատվության, նշված պետություններն ինքնաթիռներ են ուղարկել Ատլանտյան օվկիանոսում Ռուսական «Marinera» նավթային լցանավի տեղաշարժերին հետևելու համար: «The Times»-ի … Read more

«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում»

Դանիան Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում կգործի «նախ կրակիր, հետո հարցեր տուր» սկզբունքով: Ինչպես նշում է The Telegraph-ը , այս կանոնն ամրագրված է Դանիայի թագավորության պաշտպանական մարտավարությունում: Դանիայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է 1952 թվականից գործող կանոնակարգի մասին, որով Գրենլանդիայում գտնվող զինծառայողներից պահանջվում է «անմիջապես» կրակ բացել թշնամու ներխուժման դեպքում՝ առանց հետագա հրամանների սպասելու: Այս կանոնակարգը գործում է ցանկացած … Read more

ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր (հուշագիր) է ստորագրել, ըստ որի ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից։ Թրամփի վարչակազմը դրանք համարում է «անարդյունավետ, անիմաստ և վնասակար»։ Համաձայն հրամանագրի՝ պետք է դադարեցվի նաև ԱՄՆ կողմից այդ կազմակերպություններին հատկացվող … Read more

Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի ետկանչի մասին վերջին անդրադարձս Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, … Read more

«Բարձր գները հասցեագրելու փոխարեն Թրամփը սպառնում է մեր դաշնակիցներին եւ վտանգում մեր զինվորներին». սենատորները փորձում են կանխել Թրամփի հնարավոր ներխուժումը Գրենլանդիա

«Ես օրենքի փոփոխություն եմ առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ Կոնգրեսը ֆինանսապես չի սատարի Գրենլանդիայում ապօրինի եւ անպետք ռազմական գործողության, որը միայն նպատակ ունի հագեցնելու բռնապետ դառնալու իղձ ունեցողի իշխանատենչ էգոն»։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Արիզոնան ներկայացնող Ռուբեն Գայեգոն՝ ընդդիմանալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի Թագավորությանը պատկանող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու մտադրությանը։ … Read more

2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ

Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը: «Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի … Read more

ԱՄՆ-ում հայերի մեծ մասը ֆինանսական օգնություն է ստանում պետությունից. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող հայ իմիգրանտներ 60.3%-ը ֆինանսական օգնություն է ստանում պետությունից և զբաղեցնում է «պատվավոր» 12-րդ տեղը։

«Զանգեզուրի միջանցք»-ից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանության հավասարազոր կլինի․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանական մամուլի հետ նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի ժամանակ Բաքվի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հնչել է 10 անգամ։ «Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ աշխարհագրական կապի հաստատումը, որի մասին մենք շատ տարիներ ենք երազել, տեղի ունեցավ հենց նույն օրը (օգոստոսի 8-ին – խմբ․)։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի … Read more

«Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ հաղթանակը»․ Ալիեւը՝ օգոստոսի 8-ի մասին

«Նախորդ տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետեւ, քաղաքական տեսանկյունից, Հայաստան-Ադրբեջան պատերազմը հենց 2025-ին ավարտվեց, եւ մի քանի ամիս է, ինչ մենք խաղաղության ներքո ենք ապրում»։ Ադրբեջանական մամուլի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ալիեւի խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը եւ ադրբեջանական պետությունն անկախությունից հետո ապրել են պատերազմական վիճակում եւ այժմ սովորում են … Read more

Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն քայլերի համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի. Ռուբիո

Սպիտակ տունը հատվածներ է ներկայացրել լրատվամիջների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից Ռուբիո․ Սա մեր կիսագունդն է, և նախագահ Թրամփը չի թույլ տա, որ մեր անվտանգությունը վտանգվի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք լրատվական հաղորդումների է մասնակցել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի վճռական գործողությունը, որի արդյունքում հաջողությամբ ձերբակալվեց մեղադրական եզրակացությամբ հետապնդվող նարկոահաբեկիչը և Վենեսուելայի նախկին ոչ … Read more