
Արժանապատվությունը կյանքից էլ վեր է
Սուրբ Ծննդի օրն էր՝ հունվարի 6-ը, երբ ТАСС-ը բրիտանական «The Times» թերթին հղում կատարելով, հայտնեց Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի կողմից Ռուսաստանի նավթատար նավի (տանկերի) հետապնդման մասին: Ըստ հրապարակված տեղեկատվության, նշված պետություններն ինքնաթիռներ են ուղարկել Ատլանտյան օվկիանոսում Ռուսական «Marinera» նավթային լցանավի տեղաշարժերին հետևելու համար:
«The Times»-ի տվյալներով՝ Անգլիական Սաֆֆոլկ կոմսության Միլդենհոլ ավիաբազայից վերջին օրերին նավթատարի ուղղությամբ թռել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի P-8 հետախուզական երկու ինքնաթիռ, ինչպես նաև Շոտլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող «Լոսիմուտ» ավիաբազայից Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ «Eurofighter Typhoon» կործանիչը: Բացի վերոնշյալից, գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռը և Իռլանդիայի օդային կորպուսի ինքնաթիռը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ТАСС-ին հայտնել էր, որ Մոսկվան տագնապով հետևում է ռուսական «Marinera» տանկերի շուրջ ստեղծված «անոմալ իրավիճակին»:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին նաև, որ «Marinera»-ին արդեն մի քանի օր է, հետևում է ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը: Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրներին կոչ էր արել պահպանել բաց ծովում նավագնացության ազատությունը:
ԱԳՆ-ում, «Новости Mail»-ի փոխանցմամբ , ընդգծել էին նաև, որ նավթատարը գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրերում, ՌԴ պետական դրոշի ներքո, և գործում է միջազգային իրավունքին լիովին համապատասխան:
«Ռուսական լողամիջոցին ԱՄՆ- ի և ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից մեզ համար անհասկանալի պատճառներով ուռճացված և իր խաղաղ կարգավիճակին ակնհայտորեն անհամաչափ ուշադրություն է դարձվում»,- ТАСС -ին հայտնել են նախարարությունում՝ նշելով, որ ԱՄՆ-ի Առափնյա պահպանության նավը հետապնդում է նավը ամերիկյան ափից 4000 կմ հեռավորության վրա:
Ըստ «The Times»-ի, լցանավն ավելի վաղ ճեղքել էր Վենեսուելայի ամերիկյան ծովային շրջափակումը և շարժվում է դեպի Հյուսիսային ծով: Պարբերականը ենթադրում էր, որ ԱՄՆ-ը կարող է փորձել գրավել նավը։
Այս տեղեկատվությունն ընթերցելիս, դժվար էր չվրդովվել, որովհետև Մոսկվան ոչ թե պետք է տագնապով հետևեր ռուսական «Marinera» նավթատարի շուրջ ստեղծված «անոմալ իրավիճակին», այլ այն իր պաշտպանության տակ վերցնելու նպատակով, պետք է «Marinera»-ի գտնվելու շրջան անհապաղ ուղարկեր «Кинжал» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և գերժամանակակից այլ հրթիռներով զինված МиГ-31К, МиГ-31И, Су-34НВО կործանիչ-ռմբակոծիչների կամ Ту-22М3 հեռահար հրթիռակիր- ռմբակոծիչների, Су-35C կործանիչների կամ МиГ-31БСМ կործանիչ- կալանիչների (օդում վերալցավորմամբ) մի այնպիսի պատկառելի կամ բավարար քանակ, որ ԱՄՆ-ը և նրա գլխավորած արևմտյան ոհմակը տագնապով հետևեին «Marinera» նավթատարին հետապնդող իրենց ռազմանավերի և ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին: Դա, ցավոք, չարվեց, ինչի հետևանքով ռուսական նավը գրավելու վերաբերյալ «The Times»-ի ենթադրությունը դարձավ իրականություն:
Հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, արդեն հաղորդվեց, որ ԱՄՆ-ը ռուսական դրոշով «Marinera» նավի գրավման գործողություն է իրականացրել: Վենեսուելայի ափերից մեկնելուց հետո նավը փոխել է անունը՝ վերանվանվելով «Marinera», անձնակազմը ճանաչել է Ռուսաստանի իրավասությունը, նավի վրա հայտնվել ՌԴ դրոշը։
Միացյալ Նահանգների ԶՈւ եվրոպական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կալանել են «Marinera» նավթատար նավը՝ ամերիկյան պատժամիջոցային ռեժիմը խախտելու համար: ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վենեսուելայից ենթաօրենսդրական նավթի շրջափակումը (տեղափոխման և վաճառքի արգելքը.-Ա.Հ.) ուժի մեջ է մնում ամբողջ աշխարհում: Ինչպես գրել է РБК-ն, ամերիկյան կողմը նավին կասկածում է Վենեսուելայից և Իրանից ենթաօրենսդրական նավթ տեղափոխելու մեջ:
Հունվարի 7-ի ցերեկը RT հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ «Marinera»-ի վրա փորձում է վայրէջք կատարել դեսանտ: Ավելի ուշ «Fox News»-ի լրագրողը սոցցանցում գրել էր, որ ամերիկացի զինվորականները վայրէջք են կատարել ռուսական «Marinera» նավի վրա:
«Reuters» գործակալությունն ավելի վաղ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, գրել էր, որ ԱՄՆ-ը Վենեսուելայի հետ կապված նավթատար նավը գրավելու փորձ է ձեռնարկում Ատլանտյան օվկիանոսում հետապնդումից հետո, որը տևել է ավելի քան երկու շաբաթ:
Աղբյուրի խոսքով՝ նավի գրավման գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի առափնյա պահպանության և զինվորականների համատեղ ուժերով: Մինչ այդ, նավի անձնակազմն անտեսել է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության կանգ առնելու պահանջը և թույլ չի տվել ստուգող խմբին բարձրանալ նավ: «Reuters» գործակալությունը նշել է նաև, որ նավի գրավումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում կարող է հրահրել նոր լարվածություն:
Ըստ CNN-ի տվյալների, նավթատարն ավելի վաղ նավարկում էր Պանամայի դրոշի ներքո և հայտնվել էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ «ստվերային նավատորմին» մասնակցելու համար: Հաղորդվել էր նաև, որ արդեն հետապնդման ընթացքում անձնակազմը հասցրել է ռուսական դրոշ բարձրացնել նավի կորպուսին և հայտարարել, որ նավը գտնվում է ՌԴ պաշտպանության ներքո: Դրանից անմիջապես հետո նավը հայտնվել է Ռուսաստանի պաշտոնական ռեգիստրում նոր անունով՝ «Marinera»:
Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի հետ կապված նավթատար նավերի ամբողջական շրջափակման մասին՝ հանրապետության ղեկավարությանը մեղադրելով «ամերիկյան ակտիվների գողության» մեջ:
Բավական չէ, որ ԱՄՆ-ը՝ ջհուդամասոնների և Եվրոպայի հանցագործների կողմից հիմնված աշխարհում առաջին ցեղասպան պետությունը (չմոռանանք Հայոց ցեղասպանությունից առաջ իրականացված ամերիկյան հնդկացիների ցեղասպանությունը), օրերս ռազմական ագրեսիա իրականացրեց ՌԴ դաշնակից և ինքնիշխան Վենեսուելայի նկատմամբ, ոճրագործության արդյունքում գերեվարեց և ԱՄՆ տեղափոխեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա տիկնոջը, բավական չէ, որ աստիճանաբար իրականացնում է Վենեսուելայի զավթման գործողություն և բացահայտորեն, լկտիաբար հայտարարել ու հայտարարում է, որ Վենեսուելայի նավթը պատկանում է իրեն, հիմա էլ իր արյունոտ թաթը դրել ու զավթել է այն նավթը ու նույնիսկ ռուսական նավթատարը, որոնք Վենեսուելայից դուրս էին եկել մինչ նրա վրա իր հարձակումը:
«Marinera»-ն, որն ավելի վաղ կրում էր «Bella-1» անվանումը և ռուսական ստվերային նավատորմի նավերից էր, ամերիկյան հետապնդումից և զավթման ռիսկից խուսափելու նպատակով, դուրս էր եկել ստվերից, վերանվանվել «Marinera», նավի վրա բարձրացվել էր ՌԴ պետական դրոշը, Վենեսուելայից հեռանալիս կարողացել էր սահել ամերիկյան ծովային շրջափակման միջով, բացի այդ, նավը պետական գրանցում էր ստացել Ռուսաստանում, սակայն ԱՄՆ-ը լկտիաբար անտեսելով այս ամենը, ինչպես նաև արհամարհելով հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնին ուղղված Մոսկվայի պաշտոնական պահանջը, գրավեց նավը:
Երեկ գրել էինք , որ «2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ»: Նույնը պնդում ենք այսօր:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան