ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի գործով բռնագանձման պահանջն ընդլայնվել է

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին՝ դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի քննությունը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Ավետիսյանի և մյուսների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստին չէին ներկայացել պատասխանողներ Լիանա Ղազարյանն ու Գոհար Գորոյանը։ Դատարանը, արձանագրելով, որ նրանք պատշաճ ծանուցված են եղել նիստի վայրի և ժամանակի մասին, որոշեց նախնական դատական նիստը շարունակել նրանց բացակայությամբ։

Leave a Comment