Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, նախնական զննությամբ, առողջական խնդիրներ չունեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։ Վարչապետ … Read more

Հայտնի է Ադրբեջանից Հայաստան վերադարձող անձանց առողջական վիճակը

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց … Read more

Վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու այդպիսի միջոցներ հնարավոր չէր ձեռք բերել ավելի վաղ։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը դիմել է տարբեր երկրների, … Read more

Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. դեսպանի կոշտ հայտարարությունը

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես … Read more

Ինչու են Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել Քննչական կոմիտե – Live News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Լուրը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Վահե Բեգոյանը ֆեսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային՝ գրել է, որ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը քննչական է կանչվել «Գեղարդի վաճառքի» գործով։ Այլ մանրամասներ հայտնի չէ։

Վարչապետը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայտարարությունից հետո Թուրքիայի հետ հարաբերություններում նոր զարգացումների հույս է հայտնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ու Վաշինգտոնի միջև հունվարի 13-ին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարության ընդունումից հետո տրամաբանական է համարում հաջորդիվ զարգացում ունենալը արդեն Հայաստան-Թուրքիա հարթության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը … Read more

ԱՄՆ-ին` ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը, Հայաստանին` 26%-ը. ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը

Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը. ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում … Read more