Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»։

Leave a Comment