Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին։
Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց ունի ավելիին հասնելու ներուժ»,-նշել է Մարագոսը։