Ինչու են Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել Քննչական կոմիտե – Live News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Լուրը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Վահե Բեգոյանը ֆեսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային՝ գրել է, որ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը քննչական է կանչվել «Գեղարդի վաճառքի» գործով։ Այլ մանրամասներ հայտնի չէ։