Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու այդպիսի միջոցներ հնարավոր չէր ձեռք բերել ավելի վաղ։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը դիմել է տարբեր երկրների, սակայն ստացել է մերժումներ։
«Մեզ շատ քաղաքավարի ասում էին, որ հրաժարվում են սպառազինություն վաճառել, որովհետև համոզված չեն, որ այն կկիրառվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ավելին՝ կասկածներ կային, որ այդ միջոցները կարող են օգտագործվել այդ տարածքից դուրս»,-ասել է Փաշինյանը։