Չեմպիոնները․․․ Թոփ լիգաների չեմպիոններն այս մրցաշրջանում — Armsport.am

Մրցաշրջանը թոփ լիգաներում մոտենում է ավարտին, իսկ Լիգա 1-ում ու Բունդեսլիգայում այն ավարտվել է։ Դեռ կան չպարզված որոշ հարցեր, օրինակ՝ ո՞ր թիմերն են մասնակցելու եվրագավաթներին, կամ ո՞ր թիմերը կլքեն առաջնությունը․․․ Բայց բոլոր լիգաներում արդեն իսկ հայտնի են չեմպիոնները․․․ ԱՊԼ «Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Այսպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի … Read more

Բավարիան նոր նպատակ ունի, Վիրցի՝ այլ ակումբ ընտրելուց հետո — Armsport.am

«Բավարիան» մեծացրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նկատմամբ, այն բանից հետո, երբ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձախողվեց։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդում» չեն ցանկանում վաճառել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պատրաստ են քննարկել 100 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի արժողությամբ առաջարկները: Գերմանական գրանդի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպում անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» … Read more

Միտոման պատրաստ է տեղափոխվել Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը — Armsport.am

Կաորու Միտոման պատրաստ է միանալ «Բավարիային»։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը պնդում է, որ «Բրայթոնի» վինգերը հստակորեն հասկացրել է, որ պատրաստ է ամռանը գերմանական ակումբ տեղափոխվելու համար։ Մյունխենյան թիմն արդեն կապ է հաստատել և հանդիպել է ճապոնացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Միտոման դիտարկվում է որպես Քինգսլի Քոմանի կամ Լերոյ Սանեի փոխարինող։ Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 35 հանդիպմանը … Read more

Հայտնի է Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը — Armsport.am

Հարի Քեյնը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 31-ամյա Անգլիայի հարձակվողը չեմպիոն դարձավ «Բավարիայի» հետ՝ սա նրա կարիերայի առաջին տիտղոսն է։ Հարին նաև երկրորդ տարին անընդմեջ դարձավ Բունդեսլիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ։ Նա նաև գոլ+փոխանցում համակարգով առաջատարն է։ Երբ Քեյնը այս մրցաշրջանում մեկնարկային կազմում է եղել «Բավարիայի» կազմում, թիմը հաղթել է 22 անգամ, գրանցել է … Read more

Որոշվեց Երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոնը, Ռանոսը մասնակցեց Կայզերսլաուտերնի հանդիպմանը

«Քյոլնը» Երկրորդ Բունդեսլիգայի վերջին տուրում 4-0 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտերնին» և դարձավ մրցաշարի հաղթողը։ Այսպիսով, «Քյոլնը» մեկ տարի անց վերադարձավ Բունդեսլիգա։ Ավելի վաղ էլիտայի ուղեգիր էր նվաճել նաև Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Համբուրգը»։ Իսկ ահա «Էլվերսբերգը», որը զբաղեցրեց երրորդ տեղն առանությունում, Բունդեսլիգայի ուղեգրի համար լրացուցիչ փլեյ-օֆֆում կմրցի «Հեյդենհեյմի» հետ։ Ինչ վերաբերում է «Կայզերսլաուտերնին», ապա Հրանտ-Լեոն Ռանոսի … Read more

Յան Ռեգենսբուրգը պարտվեց մրցաշրջանի վերջին խաղում և դուրս մնաց երկրորդ Բունդեսլիգայից

Գերմանական «Յան Ռեգենսբուրգը» երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում հյուրընկալվելիս մրցել է «Դարմշտադի» հետ և 1։3 հաշվով պարտություն է կրել։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թիմը մրցաշրջանն ավարտել է վերջին՝ 18-րդ տեղում և դուրս մնացել երկրորդ Բունդեսլիգայից։ «Դարմշտադի» դեմ խաղն Ադամյանը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման է մտել միայն 73-րդ րոպեին։ Տեղեկացնենք՝ երկրորդ Բունդեսլիգայի 2024/25 … Read more

Հանճարեղ է․ Կոմպանին յուրօրինակ կերպով է անցկացրել վերջին տուրի մամուլի ասուլիսը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին յուրօրինակ կերպով է անցկացրել վերջին տուրի մամուլի ասուլիսը՝ «Հոֆենհայմի» նկատմամբ 4:0 հաշվով տարած փայլուն հաղթանակից հետո։ Չեմպիոնությունն արդեն վաղուց ապահովված էր, և Կոմպանին որոշել է խուսափել սովորական հարցուպատասխանից։ Ասուլիսի սրահ ժամանելով առաջինը՝ Կոմպանին ժպիտով դիմել է լրագրողներին․ «Չեմ կարծում, որ հարցեր կլինեն։ Մենք հենց նոր 4:0 հաշվով հաղթեցինք»։ Երբ լրագրողներից … Read more

Բունդեսլիգա․ Ով է գնում ՉԼ, առաջնության լավագույններն ու ընդհանուր ամփոփում

Այսօր կայացավ գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրը։ Բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ։ «Բավարիան» վաղաժամ էր ձևակերպել չեմպիոնությունը, վերջին տուրում այդ առումով ինտրիգ չկար։ Այսօր մյունխենյան թիմի կազմում Բունդեսլիգայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Թոմաս Մյուլերը։ Թեժ մրցավազք էր ընթանում արդեն լավագույն քառյակում տեղի համար։ Արդյունքում ՉԼ-ի ուղեգիր նվաճեցին «Բայերը», «Այնտրախտը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Ընդ որում, … Read more

Երկու ակումբ հետաքրքրված է Ամորիմի ծառայություններով — Armsport.am

Գերմանական «Բայերը» և «Լայպցիգը» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով և կարող են նրան առաջարկ անել նրա հնարավոր հեռացման դեպքում։ Այս մասին հաղորդում է TBR Football-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբները նույնպես հետևում են պորտուգալացի մասնագետի հետ կապված իրավիճակին։ Սակայն ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը ներկայումս վստահում են Ամորիմին և պատրաստ … Read more

Եվս մեկ տարբերակ․ Բունդեսլիգայում թեժ տրանսֆերային մրցավազք է սպասվում — Armsport.am

«Ֆրայբուրգի» ճապոնացի վինգեր Ռիցու Դոանը հայտնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև տրանսֆերային մրցավազքի կենտրոնում։ Sky Sport-ի տվյալներով՝ դորտմունդյան ակումբը վերջերս միացել է ֆուտբոլիստի տրանսֆերային բանակցություններին՝ լուրջ մրցակցություն ստեղծելով Ֆրանկֆուրտյան թիմին, որը մոտ էր տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ «Ֆրայբուրգի» մարզական տնօրեն Յոխեն Զայերը պահանջում է նրա տրանսֆերի համար առնվազն 20 միլիոն եվրո։ Դոանի պայմանագիրը … Read more