Բավարիան նոր նպատակ ունի, Վիրցի՝ այլ ակումբ ընտրելուց հետո — Armsport.am

«Բավարիան» մեծացրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նկատմամբ, այն բանից հետո, երբ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձախողվեց։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդում» չեն ցանկանում վաճառել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պատրաստ են քննարկել 100 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի արժողությամբ առաջարկները:

Գերմանական գրանդի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպում անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Ֆերնանդեշի հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վիրցը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ»։

«Բավարիան» դիտարկում է նաև ձախ վինգերի դիրքն ուժեղացնելու տարբերակը և կապ է հաստատել Ճապոնիայի հավաքականի և «Բրայթոնի» վինգեր Կաուրո Միտոմայի հետ։

 

Leave a Comment