Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում — Armsport.am

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն այս պահին գլխավորում է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի համար մրցավազքը։ Նա իր ակտիվում ունի 57 միավոր (38 գոլ x 1,5)։ Նրանից մեկ միավոր պակաս ունի «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն երրորդն է այս ցանկում։ Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։ Յուրաքանչյուր լիգա … Read more

🎥 Ալոնսոյի վերջին խաղը Բայ Արենայում․ Բայերը պարտվեց Դորտմունդի Բորուսիային

«Բայերը» Բունդեսլիգայի 33-րդ տուրում տնային խաղում 2:4 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հաշիվը բացեցին տանտերերը՝ Ջերեմի Ֆրիմպոնգի գոլով։ Հյուրերը յուրաքանչյուր խաղակեսում խփեցին երկու գոլ։ Գոլերի հեղինակներ դարձան Յուլիան Բրանտը, Յուլիան Ռյուերսոնը, Կարիմ Ադեյեմին և Սերու Գիրասին։ Խաղի վերջնամասում Յոնաս Հոֆմանը կրճատեց «Բայերի» պարտության հաշվի տարբերությունը։ 33 տուրից հետո «Բայերն» ունի 68 միավոր և ավելի վաղ ապահովել … Read more

Համբուրգի հաջողության գինը․ տասնյակ երկրպագուներ տուժել են Բունդեսլիգա վերադառնալու տոնախմբությունից

Յոթ տարվա ընդմիջումից հետո «Համբուրգին» հաջողվել է վերադառնալ գերմանական ֆուտբոլի էլիտա՝ Երկրորդ Բունդեսլիգայում «Ուլմի» դեմ տնային խաղից հետո։ Սակայն Ֆոլկսպարկշտադիոնում տոնախմբությունը վերածվել է վնասվածքների։ Համբուրգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ խաղադաշտ դուրս վազելու հետևանքով 44 երկրպագու վնասվածքներ է ստացել և դիմել բժշկական օգնության։ Նրանցից 25-ը հոսպիտալացվել են, ընդ որում՝ տուժածների մեծ մասը ծանր վիճակում է, … Read more

Ալոնսոն հեռանում է Բայերից․ Ո՞վ կգլխավորի թիմը — Armsport.am

Իսպանացի մասնագետ Սեսկ Ֆաբրեգասը, որը գլխավորում է «Կոմոն», կարող է փոխարինել Խաբի Ալոնսոյին «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Germany-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաբրեգասն ակումբի ղեկավարության կողմից դիտարկվող թեկնածուներից մեկն է՝ Էրիկ տեն Հագի և Ալվարո Արբելոայի հետ միասին։ Ընդգծվում է, որ 38-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՌԲ Լայպցիգը»։ Մայիսի 9-ին … Read more

Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը վերադարձավ Բունդեսլիգա — Armsport.am

Շաբաթ երեկոյան «Համբուրգը» տանը ընդունեց «Ուլմին»։ «Դինոզավրերը» ուրախացրին իրենց երկրպագուներին՝ տոնելով 6-1 հաշվով հաղթանակ։ Այս արդյունքը երաշխավորեց «Համբուրգի» վերադարձը Բունդեսլիգա։ Հանդիպման ավարտից հետո «Դինոզավրերի» երկրպագուները ուրախությունից վազեցին խաղադաշտ։ «Համբուրգը» 2017/2018 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Հարկ է նշել, որ 2022 և 2023 թվականներին թիմը մոտ էր առաջին Բունդեսլիգա վերադառնալուն, … Read more

📷 Քեյնն առաջին անգամ իր կարիերայում գլխավերևում պահեց տիտղոսը — Armsport.am

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախի» նկատմամբ տնային հաղթանակից (2-0) հետո «Բավարիան» ստացավ Գերմանիայի առաջնությունում հաղթանակի համար տիտղոսը։ Մայիսի 4-ին մյունխենյան թիմը ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ պատմության մեջ 34-րդ անգամ նվաճելով այն։ 31-ամյա Հարի Քեյնի համար, ով 2023 թվականի ամռանը «Տոտենհեմից» տեղափոխվեց «Բավարիա», այս տիտղոսն առաջինն էր իր կարիերայում։ Շաբաթ օրը մրցանակաբաշխության արարողության ժամանակ նա … Read more

Բունդեսլիգայի թոփերից մեկը զրկվեց ՉԼ-ից, հայտնի են լիգան լքող երկու ակումբները

Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Հոլշտեյնը» պարտվեց «Ֆրայբուրգին» 1-2 հաշվով։ Այսպիսով «Հոլշտեյնը» և «Բոխումը» լքում են Բունդեսլիգան մրցաշրջանի արդյունքներով։ Իսկ ահա «Ֆրայբուրգը» ամրապնդվել է 4-րդ հորիզոնակում և հինգերորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից» 4 միավոր ավել ունի («մեղուները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել) և շատ մոտ է պատմության մեջ առաջին անգամ ՉԼ-ի ուղեգիր նվաճելուն։ Իր հերթին «Լայպցիգը» 2018/19 … Read more

Ճիշտ ժամանակն էր՝ այդ մասին հայտարարելու համար․ Ալոնսո — Armsport.am

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին գերմանական ակումբից հեռանալու մասին։ «Ճիշտ ժամանակն էր՝ այդ մասին հայտարարելու համար, քանի որ մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ակումբի հետ։ Մենք պետք է վայելենք այս պահը խառը զգացմունքներով, այն շատ հուզիչ է։ Ես խոսեցի ֆուտբոլիստների և անձնակազմի հետ, և դա հեշտ չէր։ Մենք հիանալի … Read more