Հանճարեղ է․ Կոմպանին յուրօրինակ կերպով է անցկացրել վերջին տուրի մամուլի ասուլիսը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին յուրօրինակ կերպով է անցկացրել վերջին տուրի մամուլի ասուլիսը՝ «Հոֆենհայմի» նկատմամբ 4:0 հաշվով տարած փայլուն հաղթանակից հետո։

Չեմպիոնությունն արդեն վաղուց ապահովված էր, և Կոմպանին որոշել է խուսափել սովորական հարցուպատասխանից։ Ասուլիսի սրահ ժամանելով առաջինը՝ Կոմպանին ժպիտով դիմել է լրագրողներին․

«Չեմ կարծում, որ հարցեր կլինեն։ Մենք հենց նոր 4:0 հաշվով հաղթեցինք»։

Երբ լրագրողներից ոչ ոք ձեռք չի բարձրացրել, մարզիչը վեր է կացել, բարձրացրել ջրի բաժակը և հայտարարել․

«Դե ինչ, այս կենացը՝ տղերքի համար»։

Այնուհետև նա հեռացել է սրահից՝ թողնելով լրագրողներին ժպիտով և տպավորված նրա անկաշկանդ պահվածքով։

Leave a Comment