🎥 Բունդեսլիգա․ Բավարիան վերջին րոպեներին հաղթանակ կորզեց հետնապահի հետ խաղում

Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ։ ​Հանդիպման հաշիվը արդեն 6-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Անդրեա Ունտոնջին։ Մյունխենցիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, Ռաֆայել Գերեյրուի դիպուկ հարվածի շնորհիվ։ ​Խաղի ելքը վճռվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+3-րդ րոպեին Լուիս Դիասը խփեց «Բավարիայի» հաղթական գնդակը, … Read more

🎥 Բավարիան ջախջախեց Ֆրայբուրգին․ Դորտմունդն ու Շտուտգարտը մարտական ոչ-ոքի խաղացին, այլ արդյունքներ

Live data by Scoreaxis Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր «Բավարիա» — «Ֆրայբուրգ»՝ 6-2 Գոլերը՝ Լենարտ Կառլ (22), Մայքլ Օլիսե (45+2, 84), Դայո Ուպամեկանո (55), Հարի Քեյն (60), Նիկոլաս Ջեքսոն (78) — Յուիտո Զուզուկի (12), Յոան Մանզամբի (17) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․ «Աուգսբուրգ» — «Համբուրգ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ «Բորուսիա Դորտմունդ» — … Read more

Հյուսիս, թե՞ հարավ․ Ադեյեմին որոշում է կայացնում — Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կապ է հաստատել այլ ակումբների հետ, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տրամադրված է մրցաշրջանի ավարտին լքել դորտմունդյան ակումբը։ Հավանական է, որ նա կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Իտալիայի Ա Սերիայում։ Նշվում է, որ վերջերս Ադեյեմիի շահերը սկսել է ներկայացնել հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը, ով տրանսֆերի շուրջ արդեն ուղիղ … Read more

🎥 Ունիոնը ընդհատեց Բավարիայի 19-խաղյա հաղթարշավը, Բայերը ջախջախեց Հայդենհայմին, այլ արդյունքներ

Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր «Ունիոն Բեռլին» — «Բավարիա»՝ 2-2 Գոլերը՝ Դանիլյո Դուխի (27, 83) — Լուիս Դիաս (38), Հարի Քեյն () Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․ Լևերկուզենի «Բայեր» — «Հայդենհայմ»՝ 6-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Համբուրգ» — Դորտմունդի «Բորուսիա»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Հոֆենհայմ» — «Լայպցիգ»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Բունդեսլիգայի մրցաշարային … Read more

🎥 Բունդեսլիգա․ Բավարիան խոշոր հաշվով հաղթեց Բայերին — Armsport.am

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» «Արենա Մյունխեն» մարզադաշտում 3։0 հաշվով ջախջախեց Լևերկուզենի «Բայերին»։ Հաշիվը բացեց Սերժ Գնաբրին 25-րդ րոպեին։ «Բավարիայի» առավելությունը կրկնապատկվեց 31-րդ րոպեին․ աչքի ընկավ Նիկոլաս Ջեքսոնը։ 44-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լուակ Բադեն։ Այս հաղթանակից հետո «Բավարիան» 27 միավորով ամրապնդեց իր առաջատարի դիրքը Բունդեսլիգայում, իսկ «Բայերը» 17 միավորով զբաղեցնում է … Read more

🎥 Գիրասիի գոլը հաղթանակ պարգևեց Դորտմունդին Աուգսբուրգի դեմ խաղում — Armsport.am

Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր «Աուգբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-1 Գոլը՝ Սերու Գիրասի (37) Serhou Guirassy opens scoring for BVB Bundesliga | 🇩🇪 Augsburg 0-2 Borussia Dortmundpic.twitter.com/vd4Img25UQ — Goals Xtra (@GoalsXtra) October 31, 2025 Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

🎥 Der Klassiker․ Բավարիան ուժեղ էր Դորտմունդի Բորուսիայից — Armsport.am

Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/2026 մրցաշրջանի 7-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է «Արենա Մյունխեն» մարզադաշտում։ Հաշիվը 22-րդ րոպեին բացել է Հարի Քեյնը: 79-րդ րոպեին Մայքլ Օլիզեն կրկնապատկել է «Բավարիայի» առավելությունը: Դորտմունդցիների կողմից 84-րդ րոպեին Յուլիան Բրանդտը խփել է պատասխան գոլ: Այս հաղթանակով «Բավարիան» 21 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային … Read more

🎥 Բունդեսլիգա․ Դիասի դուբլն օգնեց հաղթել Ֆրանկֆուրտի Այնտրախտին — Armsport.am

Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս հաղթանակ է տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ՝ 3:0: Խաղի հաշիվը բացել է Լուիս Դիասը 1-ին րոպեին․ կոլումբացին ավելի ուշ դուբլ է ձևակերպել 84-րդ րոպեին: 27-րդ րոպեին գոլ է խփել նաև Հարի Քեյնը: «Բավարիան» շարունակում է անպարտելիության շարքը՝ տանելով 6-րդ հաղթանակը և պահպանելով առաջատարի դիրքը: «Այնտրախտը» 9 միավորով զբաղեցնում է … Read more

🎥 10 գոլ՝ Բորուսիա — Այնթրախտ խաղում․ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ գոլի հեղինակ — Armsport.am

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:6 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»։ Հատկանշական է, որ «Բորուսիան» գոլ խփեց միայն 0:6 հաշվով պարտվելուց հետո։ Մյունխենգլադբախի թիմի կազմում 4-րդ գոլը 90+9-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Borussia Mönchengladbach [4]-6 Eintracht Frankfurt — Grant-Leon Ranos 90+9′byu/4gjdtokurwa insoccer Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո

🎥 Բունդեսլիգա․ Քեյնի դուբլն օգնեց Բավարիային հաղթել Վերդերին — Armsport.am

«Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Վերդերին» Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում։ Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը դուբլ է ձևակերպել։ 32-ամյա անգլիացին 45-րդ րոպեին իրացրել է նշանակված 11-մետրանոցը, իսկ 65-րդ րոպեին գոլ է խփել խաղային իրավիճակից։ Սա նրան թույլ է տվել հաշվեկշռում գերազանցել 100 գոլի նշաձողը «Բավարիայի» կազմում։ Մեկական գոլ խփել են Լուիս Դիասը … Read more