Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» «Արենա Մյունխեն» մարզադաշտում 3։0 հաշվով ջախջախեց Լևերկուզենի «Բայերին»։
Հաշիվը բացեց Սերժ Գնաբրին 25-րդ րոպեին։ «Բավարիայի» առավելությունը կրկնապատկվեց 31-րդ րոպեին․ աչքի ընկավ Նիկոլաս Ջեքսոնը։ 44-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լուակ Բադեն։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 27 միավորով ամրապնդեց իր առաջատարի դիրքը Բունդեսլիգայում, իսկ «Բայերը» 17 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հաջորդ՝ 10-րդ տուրում, նոյեմբերի 8-ին, «Բավարիան» արտագնա խաղում կմրցի «Ունիոնի» հետ, իսկ «Բայերը» սեփական դաշտում կընդունի «Հայդենհայմին»։
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը