«Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Վերդերին» Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում։
Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը դուբլ է ձևակերպել։ 32-ամյա անգլիացին 45-րդ րոպեին իրացրել է նշանակված 11-մետրանոցը, իսկ 65-րդ րոպեին գոլ է խփել խաղային իրավիճակից։ Սա նրան թույլ է տվել հաշվեկշռում գերազանցել 100 գոլի նշաձողը «Բավարիայի» կազմում։
Մեկական գոլ խփել են Լուիս Դիասը (22-րդ րոպե) և Կոնրադ Լայմերը (88-րդ րոպե)։
«Բավարիան» (15 միավոր) մրցաշրջանի մեկնարկի հինգ խաղում տոնել է հինգերորդ հաղթանակը և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Վերդերը» (4 միավոր) զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակը