🎥 Der Klassiker․ Բավարիան ուժեղ էր Դորտմունդի Բորուսիայից — Armsport.am

Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/2026 մրցաշրջանի 7-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է «Արենա Մյունխեն» մարզադաշտում։

Հաշիվը 22-րդ րոպեին բացել է Հարի Քեյնը: 79-րդ րոպեին Մայքլ Օլիզեն կրկնապատկել է «Բավարիայի» առավելությունը: Դորտմունդցիների կողմից 84-րդ րոպեին Յուլիան Բրանդտը խփել է պատասխան գոլ:

Այս հաղթանակով «Բավարիան» 21 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 14 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 25-ին, «Բավարիան» հյուրընկալվելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի «Քյոլնին»:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment