Հյուսիս, թե՞ հարավ․ Ադեյեմին որոշում է կայացնում — Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կապ է հաստատել այլ ակումբների հետ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տրամադրված է մրցաշրջանի ավարտին լքել դորտմունդյան ակումբը։ Հավանական է, որ նա կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Իտալիայի Ա Սերիայում։

Նշվում է, որ վերջերս Ադեյեմիի շահերը սկսել է ներկայացնել հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը, ով տրանսֆերի շուրջ արդեն ուղիղ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt հեղինակավոր պորտալը Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։

Leave a Comment