🎥 ՀՊԼ․ Ուրարտուն հաղթեց հետնապահ Արարատին — Armsport.am
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին» և հաղթեց մրցակցին նվազագույն հաշվով։ Խաղի միակ գոլը խփվեց առաջին խաղակեսում. 14-րդ րոպեին աչքի ընկավ Անտոն Բրատկովը։ «Ուրարտուն» առաջնության շրջանակում գրանցում է երկրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ պաշտոնական խաղերում չի պարտվում 7 խաղ անընդմեջ։ Սա «Արարատի» 3-րդ անընդմեջ պարտությունն էր։ ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը