🎥 Հայաստանի գավաթ․ Արարատն ու Սյունիքը քառորդ եզրափակիչում են — Armsport.am

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կայացան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։

«Սարդարապատ» – «Արարատ»՝ 0-3

Առաջին խմբի ներկայացուցիչ «Սարդարապատը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում խոշոր հաշվով պարտություն կրեց «Արարատից» (0:3)։

Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Աբուբակար Ուատարան, Կալիֆալա Դուբիան և Գոռ Լուլուկյանը՝ համապատասխանաբար 62-րդ, 67-րդ և 80-րդ րոպեներին։

Հանդիպման տեսագրությունը

«Սյունիք» – «Կիլիկիա»՝ 1-0

Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում «Սյունիքը» նվազագույն հաշվով հաղթեց «Կիլիկիային» (1:0)։ Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին հեղինակեց Էրիկ Սողոմոնյանը։

Հանդիպման տեսագրությունը

Հիշեցնենք, որ գործող գավաթակիր «Նոան» և նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից։

Leave a Comment