🎥 ՀՊԼ․ Նոան հաղթեց Արարատին՝ բարձրանալով լավագույն քառյակ — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 11-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։

«Նոայի» կազմում դուբլ գրանցեց թիմի բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը՝ համապատասխանաբար 44-րդ և 66-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գուստավո Սանգարեն՝ 3։0։

Այսպիսով, այս խաղից հետո Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 21-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Արարատը» 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսագրությունը

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment