Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը (4:0)։
Բանակայինների կազմում գոլերով աչքի ընկան Միշել Այվազյանը, Համլետ Սարգսյանը, Վյաչեսլավ Աֆյանը և Պետրոսյանը՝ համապատասխանաբար 13-րդ, 66-րդ, 69-րդ և 90+4-րդ րոպեներին։
Այսպիսով, այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 11-ի՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական։ «Արարատը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․