ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման … Read more

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը: Ի թիվս այլ … Read more

Երկուստեք ընդգծվել է Հայաստան–Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ … Read more

«Վտարելն օրակարգի հարց չէ․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»․ Ազատ Արշակյան

«ՀՀ-ի գոյությունը պայմանավորված է որևէ եվրոպական երկրի ռազմական ներկայությամբ այս տարածաշրջանում։ Պետք է այստեղ լինի արևմտյան որևէ ներկայություն՝ այդ թվում Ռուսաստանը՝ որպես Եվրոպա։ Նրանց վտարելը օրակարգի հարց չէ, համաձայն եմ՝ նրանց փոխարինելով․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»,-Aravot.am-ի հարցին՝ համադրելի՞ է արդյոք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, երբ մի կողմից ԵՄ-ի … Read more

Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ «կողմերը դեռ համաձայնության չեն հասել». Արարատ Միրզոյան

«Ազատություն». Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել, երեկ Հանրայինի եթերում հայտարարել է արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը, սակայն չի հստակեցրել՝ որոնք են այդ հարցերը: Օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո հայկական կողմը պնդում է՝ խաղաղություն է հաստատված: Ադրբեջանից մինչդեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում են փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Միրզոյանը … Read more

Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ և վատ քողարկված անվստահություն

Նայեցի Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցը Պետրոսին։  Ինչ խոսք, որպես ժամանակին ԱԺ խոսնակ նա ավելի համապատասխան էր իր ֆունկցիային։ Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ և վատ քողարկված անվստահություն + լիքը ստեր/կտեր/պոնտեր։  Եթե կարճ՝ այդքանը։ Ավելի բովանդակային և կետ առ կետ կանդրադառնայի նույն տաղավարում, սակայն արդեն 7 տարի է, ինչ Պետրոսը չունի ինձ եթեր տրամադրելու նվազագույն խիզախությունը։ Այո, … Read more

Ժամանակն է հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա. Արարատ Միրզոյան

Ժամանակն է հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, կոնկրետ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ ի թիվս այլ զարգացումների տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող Հայաստան-Թուրքիա փորձագիտական խմբի հանդիպումը, ուզում եմ ասել, որ կան քայլեր ու աշխատանք արվում է, բայց ժամանակն է … Read more

Շատ ինտեսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ. Միրզոյան

28 Դեկտեմբերի, 2025 Շատ ինտեսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ ժամանակն է, որ մենք ունենաք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:  

Միրզոյանն ու Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին: Զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության  հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր … Read more