«Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել մարզիչների և ղեկավար կազմի անդամների նշանակման ու հեռացման փոխհատուցումների վրա։
The Telegraph-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ակումբը պաշտոնանկ է արել Ռուբեն Ամորիմին։ Պայմանագրի մնացած 1.5 տարվա համար պորտուգալացի մասնագետը որպես փոխհատուցում կստանա 10 միլիոն ֆունտ։
Այսպիսով, 2013 թվականից ի վեր «կարմիր սատանաները» 78 միլիոն ֆունտ են վճարել միայն հեռացված մարզիչներին և նրանց շտաբներին։ Ցանկը՝ ստորև․
- Ժոզե Մոուրինյու՝ 19.6 մլն ֆունտ
- Ռալֆ Ռանգնիկ՝ 14.7 մլն ֆունտ
- Օլե-Գունար Սուլշեր՝ 10 մլն ֆունտ
- Էրիկ տեն Հագ՝ 10 մլն ֆունտ
- Լուի վան Գալ՝ 8.4 մլն ֆունտ
- Դևիդ Մոյես՝ 4.9 մլն ֆունտ
Բացի այդ, մանկունիական ակումբը ևս 21 միլիոն ֆունտ է ծախսել մարզիչներ հրավիրելու, ինչպես նաև տնօրենների նշանակման ու ազատման համար։ Ամենախոշոր ծախսը գրանցվել է 2024 թվականին, երբ Ամորիմի նշանակման համար «Սպորտինգին» վճարվել է 11 միլիոն եվրո։